ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը սուր քննադատության է ենթարկել ռուս լրագրողի և ռուս քաղաքագետի կողմից հնչած գնահատականները

0
 
yerkir.am — Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյի եթերում հայտարարությամբ է հանդես եկել` կապված Հայաստանում ներքաղաքական վիճակի հետ:

«Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները գտնվում են ամբողջ աշխարհի, մասնավորապես, Ռուսաստանի ուշադրության ներքո, որի պաշտոնական տեսակետները արտահայտված են բազմաթիվ հայտարարություններում:

Եվ չնայած այդ հայտարարություններում ներկայացված հստակ դիրքորոշումներին, ռուս հանրության որոշ շերտեր, որոշել են խեղաթյուրել  տեղի ունեցող այդ իրադարձությունները` փորձելով սեպ խրել Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում:

Մասնավորապես խոսքը վերաբերում է ռուս լրագրող Միխայիլ Լեոնտևի և ռուս քաղաքագետ Միխայիլ Յուրևի հաղորդումներին, որոնք տարակուսանք են առաջացրել Ռուսաստանի հայ հասարակության շրջանում: Այդ հաղորդումներում հնչեցրած իրենց գնահատականներում հիշյալ մարդիկ անցել են թույլատրելի սահմանը` ամենացինիկ կերպով խոսելով հայ ժողովրդի և ռուս-հայկական հրաբերությունների մասին:

Մենք այդ հայտարարությունները գնահատում ենք, որպես հայ ժողովրդի նկատմամբ ատելություն սերմանելու փորձ, որը կարող է վնասել ռուս-հայկական բարեկամական հարաբերություններին: Այդ մարդիկ ցածրորակ խաբեբաներ են, այլ կերպ նրանց չես անվանի: Վստահ ենք, որ մեր ռուս կոլեգաները և ՌԴ համապատասխան մարմինները, որոնց մենք արդեն դիմել ենք, կտան լիարժեք և օբյեկտիվ գնահատական այդ մարդկանց հնչեցրած արտահայտություններին»,- ասված է հայտարարության մեջ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache