Լրահոս

450 դատավոր կազատվի աշխատանքից, իսկ Լևոն Երանոսյանին գործի չեք տեսնի

 

«Մենք մեր ծրագրի միջոցով չենք եկել հաճոյանալու՝ մոդել չենք, որ հանենք մեր շորը, ասենք նայեք ինչ բարեմասնություններ ունենք, մենք եկել ենք ասում ենք սա է երկրին պետք, և ունենք հստակ գծագրված տնտեսության առաղոջացման բլոկ»,-այսօր «Հայելի»  ակումբում տեղի ունեցած՝ « Քաղաքական գործընթացներ, քարոզարշավի ընթացք» թեմայով ասուլիսի ժամանակ, ասաց «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ցուցակի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:  

Անդրադառնելով լրագրողներից մեկի այն հարցին թե արդյոք վերջինս ունի ընտրակաշառքի բաժանման փաստեր և պատրաստվում է դատարան դիմել, Բագրատյանը զայրացած պատասխանեց, որ այսօրվա մեր դատական համակարգը այն համակարգը չէ, որ արդար դատավարություն անի և համապատասխան վճիռներ կայացնի. «Դատարան պատրատվում ենք դիմել, երբ որ գանք իշխանության, այդ ամբողջ դատական համակարգը կփոխենք  և 450 դատավոր կազատվի աշխատանքից, Արթուր Սարգսյանի դեպքն էլ ցույց տվեց թե ինչ դատավորներ ունենք, պետք է Սերժ Սարգսյանի դատավորները ազատվեն աշխատանքից , և այս երկիրը երկիր դարձնենք»:

Մեկ այլ հարցին թե բանավեճային մշակույթը ՀՀ-ում ինչ վիճակում է, և  ինչպիսի զարգացվածության աստիճանում ենք.  պատգամավորը շեշտեց, առհասարակ շատ առումներով մշակույթից հեռու են ներկայիս իշխանությունները իրենց գործունեությամբ, ասելով  որ եթե Հաց բերողի դեպքը լինել այլ երկրում՝  նախագահը հրաժարական կտար, մինչդեռ մեզ մոտ անգամ բաժնի վարիչի չենք կարողանում պատժել. այդ իսկ պատճառով ոլորտներ կան որ պետք է ամբողջությամբ փոխվեն իրենց կազմով, իսկ որոշ ոլորտներ մասամբ:

Միաժամանակ մեջբերեց որ եթե գան իշխանության կթիրախավորեն և փոփոխությունների կենթարկեն հետևյալ ոլորտները. « դատարանները ամբողջությամբ պետք է փոխել՝ իրենց կազմով, կրթության վիճակը նույնպես վատ է՝ գրեթե բոլոր համալասարանները կաշառակերությամբ են զբաղված, ամբողջությամբ կմաքրվի բանակի վերանխավը, ոստիկանության վերնախավը՝ պետանվտանգության վերնախավը Լևոն Երանոսյանին հաստատ գործի չեք տեսնի մեր իշխանության օրոք, համակարգը լրտեսություն է իրականացնում իր քաղաքացիների  նկատմամբ»,- հավելելով որ երկիրը բուժման կարիք ունի, և հիվանդ է քաղցկեղով, որը դեռ բարորակ է:

 

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara