Արարատի մարզպետը թիրախավորել է Գրիգորյան եղբայրներին

54

««Ժամանակ»-ի տեղեկություններով` Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը  ոստիկանությանը հրահանգել է մարզի բոլոր գյուղերում բացահայտել այն բոլոր գործերը,որոնք առնչվում են կոռուպցիայի հետ:

Թիրախում, ըստ մեր հավաստի աղբյուրի, ավշարցի Գրիգորյան եղբայրներն են, սակայն մարզպետը իր պայքարը եղբայրների դեմ սկսել է նրանց մերձավորներից: Մարզի Սուրենավան գյուղում արդեն սկսվել է գործընթացը, ինչը անասելի զայրացրել է սուրենավանցիներին, և ամբողջ գյուղը միաձայն սկսել է դժգոհել մարզպետից:

Ինչպես մեզ տեղեկացրին, Գարիկ Սարգսյանը ոստիկանապետին պատվիրել է չընկրկել, քանի որ վերևից հրահանգ է իջեցվել, և ինքը ընտրությունների ժամանակ ձայներ պետք է ապահովի կուսակցության համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache