Նիկոլ Փա­շինյանը կտրուկ «ոչ» է ասել

96

«էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովի հարցին, թե արդյոք Հա­յաստանը կձգտի՞ դեպի հյուսիսատլանտյան դաշինք, Նիկոլ Փա­շինյանը կտրուկ «ոչ» է ասել: Լրագ­րողը ՀՀ վարչապետին խնդրել է բացատրել նման դիրքորոշումը:

«Ինչո՞ւ ոչ, որովհետև մենք հիմա ՀԱՊԿ անդամ ենք, ու ներկայում մեր նպատակն է տվյալ կազմակեր­պությանը Հայաստանի անդամակցությունն ավելի ու ավելի արդյու­նավետ դարձնելը: Մենք որոշակի հարցեր ունենք ՀԱՊԿ շրջանակում մեր գործընկերներին, ու հիմա մեր նպատակն է այդ կազմակերպու­թյունն առավել արդյունավետ դարձնելը»,- մանրամասնել է Փաշինյանը:

Վարչապետը թավշյա հեղափոխու­թյունից հետո քանիցս հայտարարել է, որ Հայաստանի արտաքին քաղաքա­կանությունը վեկտորալ փոփոխու­թյունների չի ենթարկվելու, և այս հա­մատեքստում նրա այս հայտարարու­թյունը միանգամայն օրինաչափ է:

Մյուս կողմից՝ մի փոքր մշուշոտ է մնում, թե ինչպե՞ս է պատրաստվում Հայաստանն ավելի արդյունավետ դարձնել ՀԱՊԿ-ն, որո՞նք են այս ուղ­ղությամբ մեր երկրի դիվանագիտա­կան ջանքերի գնահատման չափա­նիշները՝ ժամկետների ու բովանդա­կության առումով: Գլոբալ իմաստով՝ արդյո՞ք Հայաստանն ունի ռեսուրսներ, որպեսզի կարողանա փոխել ՀԱՊԿ գործունեության բովանդակու­թյունը կամ այն ավելի արդյունավետ դարձնել:

Սրանք ամենևին էլ հռետորական հարցադրումներ չեն, որովհետև ՀԱՊԿ անդամներից երկուսը՝ Ռուսաս­տանն ու Բելառուսը, սպառազինու­թյուն են մատակարարում Ադրբեջանին, իսկ Ղազախստանը բոլոր սկզբունքային հարցերում աչքի է ընկ­նում Բաքվի դիրքորոշումներին հա­մարժեք տեսակետներով: Ընդհանուր պատկերը, փաստորեն, այնպիսին է, որ Հայաստանի նոմինալ ռազմաքա­ղաքական դաշնակիցները ոչ միայն չեն կատարում իրենց պարտավորությունները Հայաստանի հանդեպ, այլ նաև շատ դեպքերում սպառնամ են մեր երկրի անվտանգությանը:

Նման իրավիճակում, անշուշտ, պարզունակ է ենթադրել, որ խնդիրնե­րը կարող են լուծվել մեկ-երկու ամ­սում, մյուս կողմից՝ պետք է հստակ սահմանվեն այն նշաձողերը, որոնք մեզ թույլ կտան գնահատել, թե ինչքա­նով է ՀԱՊԿ-ն ավելի արդյունավետ դարձել Հայաստանի համար: Իհարկե, տվյալ պարագայում ավելի տեղին կլի­նի խոսել, թե ինչքանով են նվազել ՀԱՊԿ-ից կամ նրա անդամներից եկող ռիսկերը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache