Ռևանշի փորձ է արվում. ամենայն հավանականությամբ գաղտնալսումն արել է ռուսական կողմը. Վարուժան Ավետիսյան

46

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սասնա ծռեր» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը։

– Պարոն Ավետիսյան, «Սասնա ծռեր» կուսակցության նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել, որտեղ նշել եք, որ պատրաստ եք վարչապետիառաջնորդությամբ անմիջականորեն ստանձնելու իշխանությանիրականացումը։ Ի՞նչ է դա իրենից ենթադրում։

– Մենք հայտարարության մեջ նշել ենք, որ պատրաստ ենք ՀՀ բոլոր քաղաքացիների հետ միասին ՀՀ վարչապետի առաջնորդությամբ անմիջականորեն ստանձնելու իշխանության իրականացումը։ Եթե վարչապետը կոչ անի անցնել ուղիղ ժողովրդավարության, մենք պատրաստ ենք միանալ այդ գործընթացին։

– Այսինքն՝ կարծում եք այս փուլում նման կոչի անհրաժեշտություն կա՞։

– Մենք նշել ենք՝ այն դեպքում, եթե համապատասխան պետական մարմինները չցանկանան կամ չկարողանան իրականացնել վարչապետի նշած քայլերը։ Դեռ ժամեր են անցել, չկա որևէ տեղեկություն՝ ինչ է եղել, կարճ ժամանակ անց վարչապետը կամփոփի, կտա գնահատականներ, ու կհասկանանք։ Ժամանակից շուտ ձեռնպահ կմնանք գնահատական տալուց։

– ԱԱԾ և ՀՔԾ պետերին գաղտնալսելը ի՞նչ վտանգներ է պարունակում, սա կոնկրետ Փաշինյանի՞ , թե՞ մեր պետականության դեմ իրականացված քայլ է։

– Սա մեր պետականության դեմ ուղղված քայլ էր, Նիկոլ Փաշինյանն այս պահին ժողովրդի վստահությունը վայելող կառավարության ղեկավարն է, ուստի իր դեմ՝ նույնպես։ Այդ ուժերը չեն ցանկանում, որ մենք անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական պետություն ունենանք, և փորձում են ամեն կերպ, հենվելով ռուսական աջակցության վրա, Հայաստանում անկայունություն հրահրել ու երկիրը բերել մի վիճակի, որ իրենց կարճ խելքով կարողանան ռևանշ իրականացնել, բայց անշուշտ դա իրենց չի հաջողվելու։

– Կարծում եք՝ այս գաղտնալսման հեղինակներին միայն ներսո՞ւմ է պետք փնտրել, թե՞ նաև դրսում՝ մասնավորապես Ռուսաստանում, ի վերջո՝ թարգմանության մեջ առկա շեշտադրումները սլաքները դեպի Մոսկվա են ուղղում։

– Մենք համակարգային ճգնաժամի մեջ ենք, և համակարգը հայաստանյան համակարգը չէ միայն, գաղութացված պետություն ենք, 100 տարի առաջ ձևավորվել է ռուս-թուրքական տարածաշրջանային ճարտարապետություն, և դա է այս գաղութային համակարգի հենքը, մենք դրա մի մասն ենք։ Քանի մենք չենք վերաձևել այդ ճարտարապետությունը՝ չեղյալ համարելով իրավական ակտերը, ապագա չենք ունենա։ Մենք չունենք այն պայմանները, որ դառնանք ինքնիշխան պետություն, պետք է այդ ձևաչափը փոխենք, ու կա դրա ռեալ հնարավորությունը։ Մենք ունենք ժողովրդի իշխանություն, գնում ենք դեպի ազատ ու արդար ընտրություններ։ Մեր ժողովրդի կամքը պետք է հաստատվի, ու մենք ընթացքում այդ հարցերը կսկսենք լուծել։

 



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache