Լրահոս

5 առանձնատուն, 22 միլիոն դրամ նվիրատվություն, 180 հազար դոլար եկամուտ

 

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը 2016 թվականին 22 մլն 666 հազար 950 դրամ արժողությամբ նվիրատվություն է ստացել: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հաձնաժողովի հրապարակած հայտարարագրերից:Ընդ որում, Ամիրյանի՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագրում այս նվրատվությունը չկա, այն ստացել է նախարար նշանակվելուց հետո: Այս նվիրատվությունը ձևակերպված է բնամթերքով և “ձեռք բերված արժեթղթեր ու այլ ներդրումներ” ներառված:Մշակույթի նախարարը 2016 թվականին ձեռք է բերել “NISSAN ALTIMA 2.5” մակնիշի ավոտմեքենա՝ 21 հազար դոլար արժողությամբ:Նախարարի դրամական եկամուտները տարեվերջին կազմել են 9 մլն դրամ և 42 հազար դոլար:

Արմեն Ամաիրյանը նաև հսկայական եկամուտ է ստացել նախորդ տարի: Ընդհանուր եկամուտը կազմել է 21 մլն 878 հազար դրամ: Այդ թվում՝ նա վարձակալության դիմաց 702 հազար դրամ և 180 հազար դոլար եկամուտ է ստացել, մոտ 16.5 մլն դրամ շահաբաժին է ստացել:Պաշտոնը ստանձնելու հայտարարագրում էլ Ամիրյանը հինգ առանձնատուն, երկու հողամաս ու 2 հասարակական շինություն էր հայտարարագրել:
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing