5 գաղտնի պատճառ, թե ինչու են աղջիկները խենթանում hենց այդ գրողի տարած «վատ տղաների» համար

282

blognews.am — Նկատե՞լ եք, որ աղջիկներն ասես խենթանում են հենց տականքների հետ հանդիպելու համար: Դա նկատվում է անգամ ֆիլմերում, որտեղ «վատ տղային» սիրահարված են լինում բացառապես բոլոր աղջիկները: Սակայն ո՞րն է այդ գրողի տարած «վատ տղաների» գրավչության գաղտնիքը:

#1 «Վատ տղաներըն» ասես կատուներ լինեն

Երբ կատուն քեզ սիրում և մոտդ է գալիս, դա ասես մեծագույն պատիվ է, սակայն եթե դու նրա հետ վատ վարվես, նա քեզ վրա զայրացած կմռնչա և անհետ կհեռանա: Դրան ի հակադրություն լավ տղաներն ասես հավատարիմ շունիկներ լինեն, ովքեր լավ են բոլորի հետ: Աղջիկներին դուր է գալիս ուշադրության արժանանալ կատվից, ով այլևս ոչ ոքի բանի տեղ չի դնում, սա էքսկլյուզիվ մի զգացողություն է, որը կարող է պարգևել միայն «վատ տղան»:

#2 «Վատ տղաներն» ավելի գայթակղիչ են

«Վատ տղաներն» ավելի կրքոտ են: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ վատ բնավորություն ունեցող մարդիկ ֆիզիկապես էլ ավելի գայթակղիչ են երևում:

#3 Նրանք կապվածությունների կարիք չունեն

«Վատ տղաները» կանանց մոտ ասոցացվում են արկածների և էմոցիաների պայթյունի հետ: Նրանց հետ հետաքրքիր է, և քանի որ նրանք կապվածությունների կարիք չունեն, կարելի է նրանց հետ կարճատև, ոչ մի բանի չպարտադրող հարաբերություններ ունենալ, զուտ վառ էմոցիաներ վերապրելու համար:

#4 Հարցը աղջիկների հորմոնների մեջ է

Պարեզվում է, որ կանացի օվուլյացիոն հորմոնները նրանց ձգում են դեպի «վատ տղաները»: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այդ հորմոնները կանանց ուղղորդում են դեպի ավելի սեքսուալ, ավելի «ալֆա» տղամարդկանց, ովքեր կարող են ավելի լավ պոտենցյալ զուգընկերներ և հայրեր լինել:

#5 Նրանց հետ միշտ հետաքրքիր է

«Վատ տղաները» սիրում են ռիսկի դիմել: Նրանց հետ ադրենալինի անսպառ հոսքը երաշխավորված է: Ոչ մի լավ տղա չի կարող մրցակցել այն զգացողությունների հետ, որոնք պարգևում է «վատ տղան»:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache