Հետաքրքիր Փաստեր

5 իր, որոնցից պետք է խուսափել

 

m

Past.am Այն, ինչ կրում է մարդը (հագուստ, զարդեղեն, հմայիլներ և այլ աքսեսուարներ), օժտված է որոշակի էներգետիկայով, որը միշտ չէ, որ դրական է լինում: Կան իրեր, որոնք մարդ չպետք է կրի ոչ մի դեպքում: Գոյություն ունեն բազում նախանշաններ և սնոտիապաշտություններ, որոնք բացատրում են տվյալ արգելքները:

Ինչու չի կարելի կրել մահացած մարդու իրերը

Հանգուցյալների իրերը մահվան էներգետիկա են ճառագում: Նրանք, ովքեր հավատում են անդրշիրիմյան աշխարհին, պնդում են, որ մարդու մահվանից հետո հոգու մասնիկը մնում է նրա անձնական իրերի վրա: Դա կարող է վատ հետք թողնել այն մարդու ճակատագրի վրա, ով կրում է այդպիսի իրեր: Կենդանի մարդուն կարող են անցնել հանգուցյալի հիվանդությունները, ճակատագիրը և նույնիսկ՝ սովորույթները:

Ինչու չի կարելի կրել օտար մարդու մատանիները

Համարվում է, որ մատանիները պահպանում են իրենց նախկին տիրոջ էներգետիկան: Մատանին զուտ անձնական իր է, որում պարփակված է դրա տիրոջ և ուժը, և թուլությունները: Չի կարելի նաև տալ սեփական մատանին ուրիշին, նույնիսկ փորձելու համար, հատկապես՝ ամուսնականը: Մարդը կարող է գողանալ Ձեր հաջողությունը, եթե նույնիսկ մատանին նրա մոտ մնացել է 1 րոպեից էլ քիչ:

Ինչու չի կարելի կրել ոսկի

Կարծիք կա, որ ոսկյա զարդեր կարելի է կրել ոչ բոլոր մարդկանց: Ընդհանրապես, այս մետաղը շատ բարդ է՝ ըստ իր էներգետիկայի: Ասում են, որ ստեղծագործող և ռոմանտիկ մարդկանց չարժե ոսկի կրել: Ոսկյա զարդերը մարդուն դարձնում են ավելի ինքնավստահ, ուժեղ և կամային, սակայն դրա փոխարեն՝ վերցնում են շատ ուժ:

Ինչու չի կարելի խաչ կրել

Հավատացյալ մարդկանց միջև չեն դադարում վեճերը խաչ կրելու հարցի վերաբերյալ: Ոմանք ասում են, որ խաչ կրելը գրանցված չէ Աստվածաշնչում, մյուսները պնդում են, որ խաչը հավատի և դժվար րոպեի պաշտպանության սիմվոլն է: Բայց և առաջինները, և երկրորդները պնդում են, որ խաչ կրել չի կարելի նրանց, ովքեր դրա մեջ ոչ մի միտք չեն դնում:

Ինչու չի կարելի կրել լինզաներ

Ի՞նչ վատ բան կա նրանում, որ մարդ լինզաներ է կրում: Ոչ մի վատ բան: Բայց, ինչպես վստահեցնում են էզոթերիկները, լինզաների հաճախ կրումը հանգեցնում է ինտուիցիայի մակարդակի իջեցման: Դուրս է գալիս, որ մարդ, ում տեսողությունը վատացել է, սկսում է ավելի խորը զգալ շրջապատող աշխարհը և այն ամենը, ինչ տեղի է ունենում: Կրելով լինզաներ՝ նա կորցնում է այդ ընդունակությունները:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara