LifeStyle Առողջություն

5 կոսմետիկ ընթացակարգ, որոնք պետք չէ անել ինքնուրույն

 

oshibka

Կան մի շարք ընթացակարգեր, որոնք կարելի է անել տնային պայմաններում և գումար խնայել, սակայն կան նաև այնպիսինները, որոնք կտրականապես խորհուրդ չի տրվում անել ինքուրույն:

Մի կտրեք ճակատի մազափունջը

Իհարկե, այն հանգամանքը, որ մազափունջը սրահում կտրելը գրեթե նույն գինն ունի, ինչ սանրվածք անելը՝ մեզ ստիպում է ինքնուրույն վերցնել մկրատը: Սակայն պետք է կանգ առնել, քանի որ հավանակությունը, որ կտրվածքը ծուռ կստացվի շատ մեծ է, իսկ ուղղելը կարող է վատ հետևանք ունենալ:

oshibka-1-LN

Մազերի գույնը կտրուկ մի փոխեք

Եթե դուք ուղղակի երանգ եք հաղորդում հիմնական գույնին, կամ արմատները ներկում սրահի ընթացակարգերի միջև ընկած ժամանակահատվածում, կամ ներկում եք սպիտակ մազերը ձեր մազերի բնական գույնի, ապա ոչ մի խնդիր: Ժամանակակից ներկերը շատ հարմար են տնային օգտագործման համար: Սակայն, եթե, օրինակ, դուք ցանկանում եք սևահերից վերածվել շիկահերի, ապա ավելի լավ է ժամանակին կանգ առեք:

oshibka-2-LN

Մի ուղղեք հոնքերը մոմի կամ թելի միջոցով

Ավելորդ մազիկների որակյալ հեռացման և հոնքերին ճիշտ ձև տալու համար տնային պայմաններում կարելի է օգտագործել միայն ունելին: Մոմի հետ աշխատելու համար կարևոր է իմանալ բոլոր մանրուքները՝ ջերմաստիճանը, հանելու ուղղությունը, արագությունը: Մեծ է հավանականությունը, որ դուք կվնասեք մաշկը: Իսկ ամենավատը կլինի, որ չեք կարողանա նույն կերպ անել երկու հոնքերը:

Թելով նույնպես հեշտ չէ՝ ձեռքը կարող է հանկարծակի դողալ, օրինակ, անսպասելի զանգից և ամեն ինչ կորած է:

oshibka-3-LN

Մի սեղմեք խոր բշտիկները

Երբ դեմքին հայտնվում է բշտիկ՝ ձեռքերը կարծես ձգվում են այնտեղ: Եվ ոչ մի վատ բան՝ ախտահանեք մաշկը և բշտիկների համար նախատեսված կրեմ քսեք: Իսկ եթե բշտիկը խորն է, եթե շուրջբոլորը ուռել է և ցավում է, ապա որքան խորն ես սեղմում, այնքան բորբոքումը խորանում է։ Մեծ է հավանականությունը, որ կվնասեք մաշկը։ Եթե ձեզ անհանգստացնում է խորքային բշտիկը, ապա դիմեք մաշկաբանին։

oshibka-4-LN

Մի օգտագործեք ատամի մածուկ

Այսինքն՝ որպես մաշկի ախտահանիչ միջոց: Այս խորհուրդը՝ քսել մի քիչ ատամի մածուկ մաշկի բորբոքված հատվածներում, տարածվում է մոդել Ջիջի Հադիդի թեթև ձեռքով, սակայն բժիշկ-մաշկաբանները պնդում են, որ այն կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել: Ներթափանցելով մաշկի ներքին շերտերն ատամի մածուկի բաղադրիչները կարող են այնպիսի բորբոքվածության հանգեցնել, որ բշտիկը ոչինչ է դրա դիմաց: Մի դիմեք այս միջոցին, կան բշտիկների համար հատուկ կրեմներ:

oshibka-5-LN

Աղբյուր

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am