Լրահոս

«50+»–ը Երևանի քաղաքապետի ընտրություններում քիչ է

 

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ն, ոգևորված ԱԺ ընտրություններում «խփած» տոկոսներից, որոշել է, որ «50+»–ը Երևանի քաղաքապետի ընտրություններում քիչ է, պետք է շատ բարձր տոկոսով հաղթի այստեղ ևս՝ ապացուցելով, որ մայրաքաղաքում շատ հզոր է։

Հաշվարկը հետևյալն է. իրենց ռեսուրսին գումարվելու են «Ծառուկյան դաշինքի» ձայները, մյուս ընդդիմադիրները՝ ՕՐՕ-ն, «Ազատ դեմոկրատները», Նիկոլին ու Զառային ձայն չեն տալու, «Նիկոլն ու Զառան իրար կհագնեն, ինչն արդեն սկսել են, դրանով ևս մեր գործը կհեշտանա, և կունենանք 62-63 տոկոս ձայն»,– ասացին ՀՀԿ– Ից։ Հիշեցնենք, որ Երևանի նախորդ ընտրություններում ՀՀԿ-ն «խփել» էր 57 տոկոս»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

zham.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

Kara

Kara