5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանի հարավ-արևմուտքում

0

Չինաստանի հարավ-արևմուտքում՝ Սիչուան նահանգում, տեղի է ունեցել 5,4 մագնիտուդով երկրաշարժ: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ցնցումները գրանցվել են Գուանյուան քաղաքի մոտակայքում: Օջախը գտնվում է 13 կմ խորության վրա:

Երկրաշարժի արդյունքում տուժածների, զոհերի կամ ավերածությունների մասին դեռևս տեղեկություն չկա:

 



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache