good-banner
Լրահոս

6-12 և 5-8 տարի ազատազրկում՝ «Սասնա ծռերի» անդամներին առաջադրված մեղադրանքների համար

 

vesti.am—  «Սասնա ծռեր» խմբի անդամներ Պավել Մանուկյանին, Արամ Մանուկյանին, Հովհաննես Հարությունյանին, Աշոտ Պետրոսյանին առաջադրվել է շենք շինություններ գրավելու և ապօրինի զենք զինամթերք կրելու մեղադրանքներ:Դրանք համապատասխանաբեր նախատեսում են 6-12 և 5-8 տարի ազատազրկում: Այդ մասին երկուշաբթի՝ օգոստոսի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասել են «Սասնա ծռեր» խմբի վերը նշված անդամների իրավապաշտպանները:

Խմբի 4 անդամներն էլ այժմ գտնվում են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: Նրանց շահերը պաշտպանող փաստաբանները նշում են, որ իրենց պաշտպանյալներն առաջին օրերին ուղղակի անմարդկային պայմաններում էին գտնվում, և բազմաթիվ դիմում-բողոքներից հետո միայն մի փոքր բարելավվել է պայմանները:

Փաստաբանները նաև բարձրաձայնել են մեկ այլ կարևոր խնդրի մասին՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում չկան համապատասխան մասնագետներ: Նրանց խոսքով՝ միայն վերջին օրերին են Էրեբունի ԲԿ-ի բժիշկները սկսել շուրջօրյա հերթափոխ իրականացնել:

Ինեսա Պետրոսյանը նշել է, որ իր պաշտպանյալ Պավել Մանուկյանը շարունակում է հացադուլը: Ե՛վ Պավել Մանուկյանը, և՛ նրա որդին՝ Արամ Մանուկյանը ունենվիրահատությունների  կարիք:

Փաստաբան Արա Պապիկյանը, ով բացի Հովհաննես Հարությունյանի և Աշոտ Պետրոսյանի շահերի պաշտպանությունից զբաղվում է նաև երեկ հանձնված Արայիկ Խանդոյանի (Միայնակ Գայլ) իրավունքների պաշտպանությամբ, ասաց, որ հուլիսի 31-ին հանձնված «Սասնա ծռեր» խմբի 20 անդամներին դեռ մեղադրանք չի առաջադրվել: Նա նշեց, որ Արայիկ Խանդոյանն իրեն խնդրել փոխանցել հետևյալ ուղերձը. «Ես շատ եմ սիրում Հայաստանը և հայ ժողովրդին»:

Այս ամենի հետ մեկտեղ փաստաբանները հայտնել են, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներից ոչ մեկը ընկճված չէ:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing