LifeStyle Առողջություն

6 հորմոններ, որոնք ստիպում են կնոջը գիրանալ

 

weight_gain_and_menopause.thumb

Կանայք ցանկացած տարիքում շատ խոցելի են հորմոնալ տատանումների և նյութափոխանակության խանգարումների նկատմաբ: Հորմոնների խանգարումը կարող է պայմանավորված լինել նախադաշտանային սինդրոմով, հղիությամբ, դաշտանդադարով և ամենօրյա սթրեսով: Հետազոտողները պարզել են, որ ախորժակը, քաշի տատանումն ու նյութափոխանակության արագությունը կապված են կանացի հորմոնների հետ: Մասնագետները նշում են, որ կանանց հորմոնների աշխատանքի մեխանիզմը հասկանալը կարող է օգնել կարգավորել նիհարելու խնդիրը ավելի լավ, քան անհատական սննդակարգն ու մարզումները:
Որ հորմոնները կարող են խանգարել կնոջը նիհարել

1. Վահանագեղձի հորմոն
Վահանագեղձի հիպոֆունկցիան կարող է հանգեցնել կնոջ մոտ ավելորդ կիլոգրամների ձեռքբերման: Այդ խանգարմանը բնորոշ ախտանշաներն են՝ հոգնածությունը, ցրտի նկատմաբ գերզգայնությունը, գիրանալը, մաշկի չորությունն ու փորկապությունը:

2. Էստրոգեն
Էստրոգենը կանացի սեռական հորմոն է։ Դաշտանդադարի ժամանակ էստրոգենի մակարդակը օրգանիզմում նվազում է, որն էլ և հանգեցնում է ավելորդ կիլոգրամների ձեռքբերման՝ հատկապես որովայնի շրջանում:

3. Պրոգեստերոն
Դաշտանդադարի շրջանում պրոգեստերոնի մակարդակը ևս նվազում է: Այդ հորմոնի ցածր մակարդակը ստիպում է օրգանիզմին պահպանել մեծ քանակությամբ հեղուկ, որն էլ և դառնում է մարմնի ծավալի ու քաշի ավելացման պատճառ:

4. Տեստոստերոն
Որոշ կանայք տառապում են հորմոնալ խանգարումից, որը կոչվում է ձվարանի պոլիկիստոզ: Այդ խանգարումը բարձրացնում է տեստոստերոնի մակարդակը, որն էլ և հանգեցնում է կիլոգրամների ձեռքբերման, դաշտանային ցիկլի խանգարման, դեմքի վրա մազերի, ակնեների և անպտղության առաջացման: Տեստոստերոնը պատասխանատու է կանանց մոտ մկանային զանգվածի համար: Նրա մակարդակի նվազումը դաշտանդադարի շրջանում նվազեցնում է մարսողության մակարդակն ու նպաստում է ավելորդ կիլոգրամների ձեռքբերմանը:

5. Ինսուլին
Ինսուլին հորմոնը արտազատվում է ենթաստամոքսային գեղձի կողմից: Այս հորմոնը կարգավորում է օրգանիզմում ածխաջրերի ու ճարպերի պաշարները: Ինսուլինի մակարդակի բարձրացումը հանգեցնում է ավելորդ կիլոգրամների ձեռքբերման:

6. Կորտիզոլ
Սթրեսի հորմոն կորտիզոլի բարձր մակարդակը նպաստում է ախորժակի մեծացման և որպես հետևանք՝ ավելորդ կիլոգրամների ձեռքբերման: Սթրեսն ու ոչ բավարար քունը հանդիսանում են այն 2 հիմնական պատճառները, որոնց հետևանքով արյան մեջ բարձրանում է այս հորմոնի մակարդակը:
Հորմոնալ դիսբալանսը կարող է կնոջ մոտ ախտորոշվել այն դեպքում եթե առկա են նշված ախտանշանները: Հորմոնների նորմալ մակարդակի վերադարձման համար օգնում են կենսակերպի փոփոխությունը, հատուկ դեղամիջոցներն ու արհեստական հորմոնները:Եթե դուք նկատել եք ձեր օրգանիզմի նման փոփոխություններ, ապա աշխատեք հնարավորինս շուտ այդ մասին տեղեկացնել ձեր բժշկին ու կարգավորել հորմոնալ խնդիրները:

Աղբյուրը ՝ tert.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...