Լրահոս

7 տարեկան երեխային ծնողների աչքի առաջ վրաերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է

 

1in.am – ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել 7 տարեկան տղային` հետիոտնի քայլելու համար նախատեսված վայրում վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ:

Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից` նշելով, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, վարորդը ձերբակալվել է:

Հիշեցնենք, որ Հրազդան քաղաքի բնակիչ, 39-ամյա Վանիկ Սարգսյանն իր վարած ВАЗ 2104 մակնիշի ավտոմեքենայով Հրազդան միկրոթաղամասի Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել մայթով քայլող 7-ամյա տղային: Երեխան տեղում մահացել էր:



Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am