LifeStyle Առողջություն

8 ախտանիշ, որոնք ձեզ կհուշեն գաղտնի ընթացող շաքարախտի մասին

 

Պաշտոնապես հաշվառված շաքարախտով հիվանդների թիվը մոտավորապես երեք անգամ պակաս է իրական հիվանդների թվից: Դա այն պատճառով է, որ միլիոնավոր մարդիկ նույնիսկ չեն էլ կասկածում, որ ապրում են մահացու հիվանդությամբ: Հաշվի առնելով շաքարախտի տարածման տեմպերը, հաշվարկել են, որ 2025թ. հիվանդների թիվը կկրկնապատկվի:

Կան մի քանի ախտանիշներ, որոնք մատնացույց են անում, որ ձեզ մոտ գաղտնի կերպով 2-րդ տեսակի շաքարախտ է զարգանում: Իհարկե, վերջնական ախտորոշումը կատարում է էնդոկրինոլոգը՝ հատուկ թեստերի հիման վրա, բայց նշված ցուցակը ձեզ կօգնի կողմնորոշվել՝ դիմել բժշկի, թե ոչ:

1. Ծարավ և հաճախակի միզարտադրություն
Միանգամայն տրամաբանական է, որ ծարավն ու միզարտադրությունը փոխկապակցված են: Սակայն եթե ստիպված եք լինում գիշերը վեր կենալ 2 և ավելի անգամ, դա կարող է նշանակել, որ ձեր երիկամներն աշխատում են ուժեղացված ռեժիմով, որպեսզի արյան միջից դուրս հանեն ավելորդ գլյուկոզան: Ավտոմատ կերպով մեծանում է ծարավի զգացողությունը, քանի որ օրգանիզմը ձգտում է լրացնել շաքարի դուրս բերման վրա ծախսված հեղուկը:

Ի դեպ, կտրուկ նիհարելը երբեմն նույնպես կարող է խախտումների նշան լինել: 2-րդ տիպի շաքարախտի դեպքում ինսուլինը չի կարողանում գլյուկոզան հասցնել բջիջներին, և վերջիններս (այդ թվում նաև մկանային բջիջները) դա ընդունում են որպես քաղցածություն և սկսում են քայքայել սպիտակուցները, այնպես որ մարմնի զանգվածը սկսում է ընկնել առանց ակնհայտ պատճառների:

2. Ախորժակի մեծացում
Եթե ձեր ախորժակը մեծացել է, բայց դուք շարունակում եք քաշ կորցնել, ապա դա անհանգստանալու պատճառ է: Սովածության զգացողությունն առաջանում է արյան մեջ գլյուկոզայի բարձրանալուց և իջնելուց: Երբ կտրուկ բարձրանալուց հետո այն իջնում է, օրգանիզմը դա ընկալում է որպես սննդի հաջորդ չափաբաժինն ընդունելու ազդանշան:

3. Հոգնածություն և դյուրագրգռություն
Իհարկե, միշտ չէ, որ այս ախտանշանները կապված են շաքարախտի հետ, բայց պետք չէ դրանք անտեսել: Գլյուկոզայի մակարդակի կտրուկ անկումները , վատ քունը և հաճախակի միզարձակումը վատ են ազդում մարդու հոգեբանական վիճակի վրա:

4. Մաշկի փոփոխություններ
Գրգռվածություն, քոր, չորություն, գունատություն, բծեր, մաշկի սովորական գույնի փոփոխություն. այս ամենը կապված է մաշկի բջիջների նորմալ սնուցման խախտումների հետ: Մաշկը, եղունգներն ու մազերը առաջինն են ախտահարվում և վնասվում, երբ սնուցման և նյութափոխանակության հետ կապված խնդիրներ են առաջանում:

5. Վերքերի դանդաղ լավացում և հիվանդություններից ուշ առողջացում
Շաքարախտով հիվանդների դասական ախտանիշներից մեկն այն է, որ նրանց մոտ հիվանդություններն ավելի երկար են տևում: Նույն բանը վերաբերում է նաև վերքերին: Գլյուկոզայի բարձր մակարդակից վնասվում են արյունատար անոթները, խախտվում է արյան միկրոշրջանառությունը և վերքերն ավելի դանդաղ են լավանում:

6. Սնկային վարակներ
Արյան շրջանառությունը խախտված է, ինչի պատճառով էլ մաշկային ծածկույթը հատկապես զգայուն է դառնում սնկային հիվանդությունների նկատմամբ:

7. Տեսողության վատացում
Տեսողության խանգարումները կարող են աչքերի սնուցման և դրանցում արյան շրջանառության խախտումների նշաններ լինել, ինչն էլ հաճախ կապված է շաքարախտի հետ:

8. Ծակծկոցներ և ընդարմացում
Վերջույթների թմրելն ու դրանցում ծակծկոցները նշան են այն բանի, որ շաքարախտն ախտահարում է ներվերը: Հնարավոր են նաև մկանային ցավեր:

Եթե այս ախտանիշները համեմատաբար վերջերս են հայտնվել, ապա հիվանդությունը կարելի է կանխարգելել, եթե ժամանակին սկսեք բուժումը, որի հիմնական մասը, իհարկե, կազմում է ճիշտ սննդակարգը:

Առո՛ղջ եղեք:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

barometer.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing