LifeStyle Առողջություն

Արդյունավետ միջոց՝ ատամները սպիտակեցնելու ու փայլուն դարձնելու համար

 

59735_0.thumb

Սպիտակ ու առողջ ատամնաշարի մասին շատերն են երազում, սակայն ոչ բոլորն են համարձակվում կատարել քիմիական սպիտակեցում։ AdMe.ru կայքը ներկայացրել է մի քանի պրոցեդուրա, որոնք կօգնեն սպիտակեցնել ատամնաշարը տնային պայմաններում։ Այս հնարքներն իհարկե չեն փոխարինի ատամնաբուժական պրոցեդուրաները, սակայն պարբերաբար իրականացնելու դեպքում դրանք կամրացնեն լնդերն ու զգալիորեն կսպիտակեցնեն ատամնաշարը։

Սպիտակեցնող մածուկ

16346715-kurkuma1-1470734697-650-7267c09615-1470911174

Անհրաժեշտ է խառնել 1 թեյի գդալ քրքումը, 1 թեյի գդալ կոկոսյան ընկույզի յուղը և 2-3 կաթիլ անանուխի յուղը և ստացված խառնուրդն օգտագործել ատամի մածուկի փոխարեն։ Այս խառնուրդը պաշտպանում է ատամների էմալը, թարմացնում է բերանի խոռոչն ու զգալիորեն սպիտակեցնում ատամները։

Թեյի ծառի յուղը

16346565-dents-tea-tree23-1470734212-650-8e0a8be908-1470911174

Ատամները սպիտակեցնելու համար՝ կարելի նաև ատամները լվանալուց հետո կատարել ½ բաժակ ջրի և 5 կաթիլ թեյի ծառի յուղի խառնուրդով ողողումներ և ընդամենը մի քանի շաբաթ անց կնկատվեն զգալի փոփոխություններ։

Էլ ավելի լավ արդյունքի հասնելու համար՝ կարելի է շաբաթական 1-2 անգամ ատամները մաքրել 1 կաթիլ յուղով։ Այս պրոցեդուրան խորհուրդ չի տրվում հաճախ իրականացնել։

Ելակի մածուկ

16346815-collage-1470735367-650-e0d7e59b68-1470911174

Թարմ ելակը տրորել, ավելացնել ծովի մանր աղ, լավ խառնել և ատամի խոզանակի օգնությամբ ստավցած մածուկով մի քանի րոպե մերսել ատամները։ Պրոցեդուրան ավարտելուց հետո հարկավոր է ողողել բերանի խոռոչը։ Ատամների էմալը չվնասելու համար այս մածուկը խորհուրդ է տրվում օգտագործել 2 շաբաթը մեկ անգամ։

Կոկոսյան ընկույզի յուղ

16346765-DSC_5072-1470736673-650-955e0629e3-1470911174

Մինչ ատամները լվանալը ատամներին քսել կոկոսյան ընկույզի յուղ, թողնել 15-20 րոպե, այնուհետև լավ լվանալ հասարակ ատամի մածուկով։ Այս պրոցեդուրան կարելի է կրկնել շաբաթական 2-3 անգամ։

Բանանի կեղևով սպիտակեցում

16346615-aid2432142-728px-Whiten-Your-Teeth-with-Banana-Peel-Step-3Bullet1-1470737677-650-220ee96ea3-1470911174

Բանանի կեղևը պարունակում է նյութեր, որոնք քայքայում են ատամնափառը և օգնում են պահպանել անթերի գույնը։ Հարկավոր է բանանի կեղևի սպիտակ հատվածով լավ տրորել ատամները, թողնել 5-7 րոպե, այնուհետև լվանալ ատամները և լավ ողողել։ Այս պրոցեդուրան կարելի է կատարել ցանկացած ժամանակ։

Աղբյուրը `med.tert.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

newhing

newhing