Լրահոս

Ա՜յ սա էր ամենաուշագրավը…

 

4c81df5e7d6ed7ccecccdc9baadbee9b

hraparak.am — Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում մի քանի ուշագրավ բան կատարվեց: Բայց ամենաուշագրավը՝ վերջում:

Նախ լրագրողների զրույցը Սերժ Սարգսյանի հետ.

— Պարոն նախագահ, այսօր Անկախության օրն է, գուցե այսօր բացառություն անեք և լրագրողներին…
— Շնորհավորում եմ Անկախության տոնի կապակցությամբ:
— Եվ ի՞նչ կարող եք ասել Անկախության 25 տարիների ընթացքում մենք ինչ հաջողությունների հասանք, մեր պետությունը…
— Բայց կարող էիք, չէ՞, շնորհավորել:
Ասում է նախագահը և լրագրողներին մեջքով շրջվում:

Բակո Սահակյանին և հատկապես Կարեն Կարապետյանին նախագահի այս լակոնիկ պատասխանը շատ դուր եկավ, գոհունակությամբ ժպտում էին: Դե ո՞վ չի կողմ, որ լրագրողներին հարցազրույց չտան, մերժեն, մեջքով շրջվեն:

Սերժ Սարգսյանը հրաժարվեց հարցին պատասխանելուց: Այդ հարցում մյուս պաշտոնյաները նրանից բան ունեն սովորելու: Գալիս է ոչ միայն լակոնիկ հարցեր տալու, այլ պատասխանելու ժամանակը: Լրագրողները պետք է լրջորեն մտահոգվեն:

Մյուս ուշագրավ փաստն այն էր, որ Բակո Սահակյանը չսեղմեց նորանշանակ վարչապետի ձեռքը: Շնորհավորելով մյուս պաշտոնյաներին, մոռացավ նրան:

Իսկամենաուշագրավն այն էր, որ Գագիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը Հայաստանի Անկախության օրը շփվում էին միմյանց հետ ռուսերենով:

Անկախության օրը՝ հայաստանյան ամենապատասխանատու պաշտոնյաները միմյանց հետ շփվում էին ռուսերենով:

Թե չէ մնացածը զուտ ստրատեգիական քայլեր էին…
Հասմիկ Բաբաջանյան

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am