«ԱԱԾ-ն այժմ խուզարկում է Ucom-ի նախկին տնօրենի աշխատասենյակը». փաստաբան

0

«ԱԱԾ-ն այժմ խուզարկություն է իրականացնում «Յոքոմ» ընկերությունում»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնեց փաստաբան Ամրամ Մակինյանը:

Նրա խոսքով՝ դատարանը թույլատրել է, որ խուզարկություն իրականացվի ընկերության նոր տնօրեն Արա Խաչատրյանի աշխատասենյակում, սակայն այժմ խուզարկում են նախկին տնօրենի՝ Հայկ Եսայանի աշխատասենյակը. «Մենք ԱԱԾ աշխատակիցներին փորձեցինք բացատրել, որ դա Արա Խաչատրյանի աշխատասենյակը չէ, բայց, այնուամենայնիվ, հիմա փորձ են անում սկսել խուզարկությունը: Արա Խաչատրյանին հորդորել եմ այս ապօրինությանը մասնակից չլինել»,- ասել է Մակինյանը:

Մանարամասները՝ տեսանյութում:

Նշենք, որ ավելի վաղ ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացնում Ucom-ի նոր տնօրենի բնակարանում:

 


Բաժանորդագրվեք և ստացեքհրապարակումների ծանուցումները