ԱԱԾ-ն է՞ ստել, թե՞ Լևոն Մնացականյանը

79

Հունիս ամսին Հայաստանում ամենաքննարկվող թեման ՀՀ ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունն էր։  ԱԱԾ հայտնի տեսանյութի տարածումից հետո հասարակության լայն զանգված սկսեց Գրիգորյանին մեղադրել բանակից սնունդ և տեխնիկա գողանալու մեջ։ ԱԱԾ տեսանյութը այնպես էր կառուցված, որ հասարակությանը այլ բան չէր մնում, քան կարծել որ նա բանակից սնունդ և մեքենա է գողացել։
Տեսանյութի տարածումից օրեր անց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում հաստատել էր, որ ԵԿՄ-ին որոշակի քանակությամբ սնունդ տվել է հենց ՊՆ-ն։ Իհրակե սա չի նշանակում, որ այն տրվել էր Գրիգորյանի արջերին կերակրելու համար, սակայն նաև փաստ էր, որ նա այդ տուշոնկան բանակից չի գողացել, այլ իրեն տրված սնունդը օրենքի խախտմամբ ոչ նպատակային է օգտագործել։
Նույն տեսանյութում ԱԱԾ-ն հայտարարում էր, որ Մանվել Գրիգորյանը իրենով է արել Արցախի ՊԲ համար նախատեսված զինվորական մեքենաներ, որոնք նվիրել էին Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ․«Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան տանը հայտնաբերվեց թվով երեք ավտոպարկ, որտեղ առկա էին ժամանակակից թանկարժեք ավտոմեքենաների հավաքածու․․․․ուշագրավ էր այն, որ հայտնաբերվեց ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ՊԲ-ի համար նախատեսված ամենագնացների շարք, շտապօգնության մեքենա, դրանք ՊԲ-ին էին նվիրաբերել  Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչները, որոնք Մանվել Գրիգորյանը ձևակերպել է իր բարեկամների անուններով․․․»,-ասվում էր ԱԱԾ տեսանյութում։
Եվ ահա ԱԱԾ սույն տեսանյութի հրապարակումից ավելի քան մեկ ամիս անց, հուլիսի 24-ին ԱՀ ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը հայտարարում է, որ այդ մեքենաները չեն պատկանել ՊԲ-ին, այլ Աստրախանի հայ համայնքի կողմից նվիրվել են հենց ԵԿՄ-ին․«Չգիտեմ, այդ որտեղից է ձեր մոտ այդ վստահությունը, որ Պաշտպանության բանակի համար հատկացված մեքենաները հայտնվել է Մանվել Գրիգորյանի մոտ. նման բան չկա»,-ասաց Լևոն Մնացականյանը հավելելով որ Պաշտպանության բանակին նվիրաբերած բոլոր մեքենաները գտնվուն են ՊԲ-ի հաշվեկշռում և դրանք ընդհանրապես կապ չունեն ՊԲ-ի հետ :
Հիմա անհասկանալի է իրավիճակ է՝ ԱԱԾ-ն է ստե՞լ  ու Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո գույները խտացրել է, որպեսզի հասարակությունը առավել ագրեսիվ տրամադրվի նրա դեմ, թե՞ Լևոն մնացականյանն է ինչ որ շահերից ելնելով պաշտպանում Մանվել Գրիգորյանին։ Երկու դեպքում էլ հետևություններ անելու կարիք կա։
Եթե ստել է ԱԱԾ-ն ապա պետք է պատժվեն մեղավորները, քանի որ խախտել են ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածը, հակառակ պարագայում մենք չենք ունենա իրավական պետություն։ Իրավական պետությունը ստի հիմք չի կարող ունենալ և իրավական պետություններում հարգվում են բոլորի իրավունքները, այդ թվում նաև սրիկաներինը։ իսկ եթե ստում է Լևոն Մնացականյանը, ապա կարծում ենք ԱՀ ՊԲ ղեկավարի պաշտոնը իր որակների հետ անհամատեղելի են ու նա պետք է ազատի այդ պաշտոնը։
Հ․Գ․Մեր այս հոդվածով նպատակ չունենք ապացուցելու Մանվել Գրիգորյանի անմեղությունը կամ մեղավորությունը։ Մեր նպատակը իրավական պետություն ունենալու հույսը չկորցնելն է։

 

Facebook Twitter Google+ 


Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache