ԱԱԾ-ն կարող է անակնկալ մատուցել

332

lragir.am — Ազգային ժողովի դոլարային միլիոնատեր պատգամավորները

Ազգային ժողովի ամենահարուստ պատգամավորները ՀՀԿ և Ծառուկյան դաշինք խմբակցություններում են:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրերի համաձայն՝ ԱԺ ամենահարուստ պատգամավորը Ծառուկյան դաշինք խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է: Նա 2017 թվականի տարեկան հայտարարագրում տարեսկզբին ներկայացրել է 4 մլն 545 հազար դոլար, որը տարեվերջին դարձել է 163 մլն 796 հազար դոլար: Նա հայտարարագրել է նաեւ 425 մլն 805 հազար դրամ, 28 մլն 348 հազար եվրո գումար, որը տարեսկզբին եղել է 4 մլն եվրո:

Ծառուկյանին հաջորդում է պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ով բոլորովին վերջերս դուրս եկավ ՀՀԿ խմբակցությունից:  Նա հայտարարագրել է 8 մլն 100 հազար դոլար, 340 մլն դրամ գումար:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Արսենյանը նախորդ տարի հայտարարագրել է 7 մլն ԱՄՆ դոլար ու 50 մլն դրամ:

ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Հակոբ Հակոբյանը (Կիլիկիայի Հակոբ) նույնպես աչքի է ընկնում իր դրամական միջոցներով: Նա տարեկան հայտարարագրում ներառել է 2 մլրդ 400 մլն դրամ, 1 մլն 400 հազար դոլար գումար:

ՀՀԿ-ական Արկադի Համբարձումյանը 2017-ի հայտարարագրում 1 մլրդ 752 մլն 269 հազար դրամ է հայտարարագրել:

Իր ունեցվածքով աչքի է ընկնում նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը: Նա նախորդ տարեվերջին, ըստ հայտարարագրի, ունեցել է 1 մլն 531 հազար դոլար, 4 200 եվրո դրամական միջոց:

ՀՀԿ-ական Արայիկ Գրիգորյանն էլ հայտարարագրել է 985 հազար դոլար և 1 մլրդ 923 մլն 840 հազար դրամ դրամական միջոց:

Մեկ այլ կարկառուն ՀՀԿ-ական՝ Արտակ Սարգսյանը, ըստ հայտարարագրի՝ ունի  961 մլն 867 հազար դրամ, 99 հազար 830.00 դոլար:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանն ըստ հայտարարագրի ունի 307 մլն դրամ և  410 հազար դոլար դրամական միջոց:

Ծառուկյան դաշինքում, բացի Գագիկ Ծառուկյանից, դոլարային միլիոնատեր է նաև նրա փեսան՝ Դավիթ Մանուկյանը: Նա հայտարարագրել է 2 մլն 300 հազար դոլար, 25 մլն դրամ և 300 հազար եվրո դրամական միջոց:

Ծառուկյան դաշինքի պատգամավոր Արթուր Մանուկյանը, ով նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին է, ևս աչքի է ընկնում իր հայտարարագրած գումարներով: Նա ունի 267 մլն դրամ,  620 հազար դոլար և 180 հազար եվրո դրամական միջոց:

Ծառուկյան դաշինքի պատգամավոր Արգամ Աբրահամյանը, ով նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին ու Գագիկ Ծառուկյանի փեսան է, 2017 թվականի հայտարարագրում ներառել է 450 մլն դրամ, 350 հազար դոլար և 45 հազար եվրո գումար:

Նշենք, որ պատգամավորների հայտարարագրերի վերլուծությունը ցույց է տալիս, որ միլիոնատեր պատագամավորների շրջանում ընդունված է նաև նվիրատվություններ ստանալը: Օրինակ՝ Աշոտ Արսենյանը նախորդ տարի երեք նվիրատվություն է ստացել՝ 4 մլն 999 հազար դոլարի, 1 մլն դոլարի, 300 մլն դրամի չափով: ՀՀԿ-ական Արկադի Համբարձումյանն էլ 584 մլն 905 հազար դրամ է նվեր ստացել:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache