ԱԱԾ-ն օպերատիվ գործողություններ է անցկացնում Մանվել Գրիգորյանի առանձնատանը և Դոն Պիպոյի մոտ

201

aysor.am — Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն այսօր օպերատիվ գործողություն են սկսել իրականացնել Էջմիածնի մի քանի կետերում, այդ թվում` ԱԺ գեներալ-պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի առանձնատանը, այդ մասին տեղեկությունը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ԱԱԾ լրատվական կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը։

«ԱԱԾ-ն մի քանի գործողություն է իրականացնում, որի մասին տվյալներ որոշ ժամանակ անց կներկայացնենք։ Սակայն ասեմ, որ Էջմիածնի քաղաքապետարանում այս պահին որևէ գործողություն չի իրականացվում», — ասաց Գալստյանը։

Մեր տեղեկություններով, ԱԱԾ օպերատիվ ծառայողները գործողություններ են իրականացնում նաև Դոն Պիպո մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող, մեծահարուստ Արթուր Ասատրյանի մոտ։

Այս մասին սակայն Սամսոն Գալստյանը որևէ բան չասաց՝ հորդորելով սպասել ավելի ուշ սպասվող հաղորդագրությանը։




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache