good-banner
Լրահոս

ԱԱԾ-ն խաբեց. խոստացել էր «Սասնա ծռեր»-ին ազատել քրեական պատասխանատվությունից, բայց…

 

88431

armtimes.com — Հուլիսի 25-ին, Հայաստանի ԱԱԾ-ն «Սասնա ծռեր» խմբի անդամներին ուղղված դիմում տարածեց՝ տեղեկացնելով, որ նրանց կատարած հանցանքների (վերցվել են պատանդներ, զավթվել են շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության միջոցներ, ապօրինի կերպով ձեռք է բերվել, պահվել, փոխադրվել եւ կրվել է հրազեն) համար առնվազն 15 տարվա ազատազրկում է նախատեսվում:

Նույն դիմումում նշվում էր, որ իր պահանջներից հրաժարված եւ պատանդին կամովին ազատ արձակած, զավթածը կամովին ազատած, ապօրինի հրազենը կամովին հանձնած անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից, եթե նրանց գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:

Այս առաջարկն ընդունողները պետք է դուրս գային անցագրային կետից, վայր դնեին բոլոր զենքերը, առանձին-առանձին մոտենային ոստիկանության ծառայողներին:

Հուլիսի 31-ին, «Սասնա ծռերը» հանձնվեցին, սակայն ինչպես հայտնի է՝ մինչ այժմ ոչ միայն ազատ չեն արձակվել, այլեւ կալանավորվում են նույն մեղադրանքներով, ինչով խոստացվել էր, որ ազատ կարձակվեն:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե իր կարծիքով ինչո՞ւ էր ԱԱԾ-ն նման հայտարարություն անում, եթե հիմա չի կիրառում.

«Ես չգիտեմ ԱԱԾ-ն իր տված խոստումներին ինչքանով է տեր կանգնում: Դատելով զարգացումներից՝ նրանք պատրաստվում են ոչ միայն «Սասնա ծռերի» տղաներին, այլ ցույցերի եւ միտինգների մասնակիցներին դատել եւ դատապարտել, ում նկատմամբ հենց իրենք բռնություն են կիրառել: Այսինքն, խոսել ներողամտության, քրեական գործեր չհարուցելու մասին, սեփական խոստումներին հետամուտ լինելու մասին՝ ավելորդ է: Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որն էդ դաշտից դուրս է, մեր պատկերացրած դաշտից դուրս է գործում: Նրանք կարող են էսօր մի բան խոստանալ, վաղը՝ չանել կամ անել բոլորովին ուրիշ բան»,- ասաց Հարությունյանը:

Ստեղծված իրավիճակում, ըստ Հարությունյանի՝ իշխանությունները պետք է համապատասխան հետեւություններ անեին, փորձեին հասկանալ, թե ինչու այդպես եղավ: «Դրա փոխարեն մենք հակառակ պատկերը տեսանք, ինչն արտացոլված էր Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունում: Այդ հայտարարությունից հասկանալի է, որ խրախուսում են ոստիկանական բռնությունները, հետեւություններ անելու որեւէ ակնարկ չկա, ստեղծվել է իրավիճակ եւ իրենք այդ իրավիճակից հաղթող են դուրս եկել»,- ընդգծեց իրավապաշտպանը:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am