ԱԱԾ նոր բացահայտումը Դոն Պիպոյի գործով. փորձել են սպանել նաև «օրենքով գող» Օշականցի Գևորիկին

99

armlur.am — Քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի դեմ սպանության նախապատրաստություն իրականացնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը քննող դատավորի անունը հայտնի է՝ Արթուր Մկրտչյանը, որ երկար տարիներ աշխատել է քննիչ, դատախազ, իսկ 2010թ. արդեն՝ դատավոր:
Ինչպես հայտնի է, 2017 թվականի մայիսի 24-ին հայտնի դարձավ, որ մահափորձ է իրականացվել քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի դեմ: Ավելին, հրապարակվեց այն մասին, որ մայիսի 8-ին անձամբ Դոն Պիպոն կասկածել էր իր դեմ նախապատրաստվող սպանության վերաբերյալ եւ այդ մասին տեղյակ պահել իրավապահ մարմիններին: Նույն օրը սպանությունը նախապատրաստելու կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել էին Արկադի Քոչինյանը, Արտակ Զաքարյանը եւ ոմն Վազգեն Ղազախեցյանը, որոշ ժամանակ անց խմբին օժանդակելու համար կալանավորվել էին նաեւ Զոհրաբ Ղումաշյանը, Արտակ Այվազյանը:

Եվ այսպես, տեղեկացանք, որ Զոհրաբ Ղումաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա քննությամբ չպարզված անձի դրդչությամբ պատվիրել է Արտակ Այվազյանին մի խումբ անձանց՝ Վազգեն Ղազախեցյանի և Արկադի Քոչինյանի հետ նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել երեք անձանց՝ Արթուր Ասատրյանին Դոն Պիպոյին, Գեւորգ Մելիքյանին`Օշականցի Գեւորիկին, և Անդրանիկ Սողոյանին` Զապին: Արդյունքում վերջիններս, ղեկավարելով ու կազմակերպելով սպանությունների նախապատրաստությանն ուղղված գործողությունները, որոնց շրջանակում ապօրինի կեպով ձեռք է բերվել, փոխադրվել ու պահվել հրազեն եւ ռազմամթերք:

Արտակ Այվազյանին, Արկադի Քոչինյանին, Վազգեն Ղազախեցյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա քննությամբ չպարզված անձի դրդչությամբ, Զոհրաբ Ղումաշյանի կողմից ստացված պատվերով, վերջինիս կազմակերպմամբ ու ղեկավարմամբ, շահադիտական դրդումներով մի խումբ անձանց՝ Վազգեն Ղազախեցյանի ե,ւ Արկադի Քոչինյանի հետ նախնական համաձայնությամբ կատարել է երեք անձանց՝ Արթուր Ասատրյանին` Դոն Պիպոյին, Գեւորգ Մելիքյանին` Օշականցի Գեւորիկին, և Անդրանիկ Սողոյանին` Զապին, ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նախապատրաստությանն ուղղված գործողությունները, որոնց շրջանակում ապօրինի կեպով ձեռք է բերվել, փոխադրվել ու պահվել հրազեն եւ ռազմամթերք:

Նկատենք, որ ԱԱԾ-ին այդպես էլ չի հաջողվել նախաքննության ընթացքում ստանալ կարեւոր հարցի պատասխանը` ի վերջո ովքեր են վերոնշյալ անձանց պատվիրել կատարել սպանությունը: Արդյունքում պատվեր կատարողները հայտնվեցին դատարանի առաջ, իսկ պատվիրատուները ազատության մեջ են դեռ` չնայած աղմկահարույց դեպքի բացահայտումից հետո մամուլում հրապարակվեց , որ որպես պատվիրատու հիշատակվել էր Արտյոմ Հարությունյանի` Կանեւսկոյի անունը:

Քնար Մանուկյան



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache