ԱԱԾ պարզաբանումը` Փաշինյանի անունից Բորիս Ջոնսոնի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին

55

Politik.am — Մայիսի 24-ին ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը (Վովան) և Ալեքսեյ Ստոլյարովը (Լեկսուս) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից 18 րոպե տևողությամբ հեռախոսազրույց են ունեցել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնի հետ: Այս միջադեպից հետո եղան մտահոգություններ, որ ռուս պարանկերները կարող էին օգտագործած լինել ՀՀ կառավարական կապը: Կային մտահոգություններ նաև, որ ՀՀ կառավարական կապը խոցելի է ու կարող են անվտանգության խնդիրներ առաջանալ մեր երկրի համար: Այս կապակցությամբ Politik.am լրատվականը այս կապակցությամբ է ուղարկել ՀՀ ԱԱԾ պետին՝ պարզելու համար, հնարավո՞ր է արդյոք, որ ռուս պրանկերները օգտագործած լինեն ՀՀ կառավարական կապը և արդյո՞ք այս ուղղությամբ ԱԱԾ-ն քայլեր ձեռնարկելու է, որպեսզի բացահայտի իրականությունը:
Մեր հարցման ի պատասխան ԱԱԾ-ն պատասխանել է.«ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին հասցեագրված Ձեր 28/05/2018թ. տեղեկատվություն ստանալու հարցման կապակցությամբ հայտնում եմ, որ համացանցում բրիտանական «The Guardia» պարբերականի կողմից տարածված տեղեկությունների համաձայն ս.թ մայիսի 24-ին ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը (Վովան) և Ալեքսեյ Ստոլյարովը (Լեկսուս) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից 18 րոպե տևողությամբ հեռախոսազրույց են ունեցել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնի հետ: Այս կապակցությամբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մայի մամուլի ծառայության ղեկավարը հայտարարել է, որ ներկայումս հետաքնություն է անցկացվում, թե ինչպես է դա տեղի ունեցել:
ՌԴ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալության տրված հարցազրույցում վեր նշված պրանկերները հայտնել են, որ իրենք Բորիս Ջոնսոնի հետ հեռախոսակապ են հաստատել վերջինիս քարտուղարուհու միջոցով՝ չբացահայտելով օգտագործված կապի միջոցները:


Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache