Без рубрики

Աչքներս լույս. մի քանի ուրախ լուր միասին

 

2051581cc47134eab0ff37390e5a627a

Եվ գիտեք մեր երկրում ո՞րն է ամենալավը. որ բոլորի տրամադրությունը բարձր է՝ և՛ պաշտոնից ազատվողների, և՛ նշանակվողների, և՛ ժողովրդի… Մենք միասնական ազգ ենք, ոչ մեկին չենք նեղացնում, միասին ուրախանում ենք: Մի քանի օր առաջ ի՜նչ վատ եղանք, որ գրեցին՝ Գագիկ Բեգլարյանին փնտրում են, միլիոններն առել ու թռել է:

Այսօր, խնդրեմ, սաղ – սալամաթ գտնվել է ՀՀԿ-ի շենքում ու ինչպես Շարմազանովն է ասում՝ նախկին վարչապետն ու նախկին նախարարը բարձր տրամադրություն ունեն: Սրանից լավ լու՞ր… «Եվ պարոն Բեգլարյանի և պարոն Աբրահամյանի տրամադրությունը շատ բարձր էր։ Նրանք կառուցողական, արդյունավետ աշխատում են, աշխատելու են մեր թիմի կազմում և մամուլի գրած բոլոր հեքիաթներին մի հավատացեք։ Եվ Աբրահամյանը, և Բեգլարյանը մեր հանրապետական թիմի առանցքային անդամներն են»: Սրանից լա՞վ բան: Ամա՜ն, թող լավ լինեն, մեկի մազն էլ չծռվի:

 

Վերջում էլ մի այնպիսի լավ լուր ասաց, որ հոտնակյսի վիճակ էր՝ Կարեն Կարապետյանն էլ է ՀՀԿ-ինը. «Կարեն Կարապետյանը եղել է Երևանի ավագանու հանրապետական ցուցակում, Երևանի հանրապետական ավագանու ֆրակցիան է նրան առաջարկել քաղաքապետի պաշտոնում։ Այսօր նա մեր թիմի անդամ է, կլինի նա կուսակցական, չի լինի կուսակցական․․․ օրը կգա, բարին հետը, կորոշեն ինքն ու Հանրապետության նախագահը»:

 

Ախր ինչու՞ չլինի է՜. մի ազգ ենք, մի պետություն: Բայց մի փոքրիկ կասկած այնուամենայնիվ խուտուտ է տալիս ինձ. էդ դեպքում ինչու՞ է Կարեն Կարապետյանը նախարարներին պաշտոններից ազատում, ում ժողովուրդը ավելի շատ է ատում, պաշտոնից հանում է… Ինչու՞ է վատամարդ դառնում: Թող աշխատեն էլի. սովորել ենք, դեռ ոտի ենք, տանում ենք…  Վա՜յ, դա էլ հասկացա. ուզում է, որ ժողովուրդն էլ ուրախանա:

 Հասմիկ Բաբաջանյան

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...