good-banner
Լրահոս

Ադբեջանի նախկին նախագահ.Եթե Տեր-Պետրոսյանը ձեռք է մեկնում մեզ, չպետք է մերժենք այն

 

Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը haqqin.az ադրբեջանական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցին: Նա նշել է, որ Տեր-Պետրոսյանին համարում է պրագմատիկ մարդ, և եթե նա նման հայտարարություն է անում, ուրեմն հասկանում է, որ ՀՀ զարգացման ուղին անցնում է Ադրբեջանի հետ խաղաղության ճանապարհով: Մութալիբովը շեշտել է, որ խաղաղություն հաստատելն անհրաժեշտ է երկու կողմերին էլ: «Եթե Տեր-Պետրոսյանը ձեռք է մեկնում մեզ, չպետք է մերժենք այն»,- ասել է նա:

Ըստ նրա` Հայաստանի և Ադրբեջանի բնակչությունը պետք է մտածի խաղաղ ապագայի մասին: «Այլ կերպ չի կարող լինել. կամ պետք է հավիտյան թշնամություն անենք, կամ էլ պետք է ուժեղ գտնվենք՝ խաղաղություն հաստատելու համար: Երկու կողմերին էլ ուժեղ քաղաքական կամք է անհրաժեշտ: Ոչ ոք չի կարող լուծել այս հարցը մեր փոխարեն. ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խումբը, ո՛չ էլ միջազգային այլ կազմակերպություններ»,- նշել է Մութալիբովը:

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing