«Ադրբեջան պետություն չի եղել մինչև 1918 թվականը». ադրբեջանցի պատգամավոր

0

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան ֆեյսբուքյան իր էջում, ինչպես նաև տեղի հեռուստաընկերություններից մեկի եթերում հայտարարել է,որ պատմության մեջ Ադրբեջան անունով պետություն չի եղել: Այս մասին գրում է «Moderator.az»-ը:

«Ես ընդամենը մեկ փաստ գիտեմ, որ Ադրբեջան անունով պետություն առաջին անգամ ստեղծվել է միայն 1918 թվականին: Ես այս մասին ասել եմ նաև հեռուստատեսությամբ: Այսօրվա Ադրբեջանն էլ այդ պետության ժառանգորդն է»,-պնդում է պատգամավորը՝ հավելելով՝ եթե առարկող կա, ապա թող որևէ օրինակ բերի ու փորձի համոզել:

«Ով ասես մտացածին պատմություն ու կեղծ հերոսություն է ստեղծում Ադրբեջանում, իսկ մենք պետք է մեր ժողովրդին ճշմարտությունն ասենք: Թող ոմանք դա ռևիզիոնիզմ կամ թշնամանք անվանեն, միևնույն է»,- ասել է նա:

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորը շեշտել է, որ արդեն տևական ժամանակ է, ինչ իր կողմից արված հայտարարությանը հակափաստարկներ չեն հնչել, և առարկողներ չեն եղել:



Загрузка...