Լրահոս

Ադրբեջանական գյուղում լրագրողների և արտասահմանցի պատվիրակների առաջ պատերազմ են պահանջել.

 

The Washington Post-ը հրապարակել է AP-ի տարածած ադրբեջանցի հեղինակի հոդվածն Ադրբեջանի Ֆիզուլու շրջանի Ալխանլը գյուղից, որտեղ, ըստ ադրբեջանական կողմի, հուլիսի 4-ի երեկոյան երկու քաղաքացիական են զոհվել:
Հոդվածում նշված է, թե գյուղում մի քանի բնակիչներ հավաքվել էին՝ սգալու 51-ամյա Սահիբա Ալլահվերդիեւայի եւ նրա 16 ամսական թոռան մահը: Երբ նրանց լրագրողներ եւ միջազգային պատվիրակության ներկայացուցիչներ են մոտեցել, մի քանիսը բղավել են, թե միայն իսկական պատերազմը կարող է իրենց ազատել:
Միջազգային միջնորդները չկարողացան թուլացնել լարվածությունը եւ պատերազմի վերսկսման վախը պահպանվում է: Գուլիեւայի մահը, որն ավելացրեց սոցցանցերի ադրբեջանական տիրույթում խուճապը եւ զայրույթը, խորացնում է մտահոգությունները, նշված է հոդվածում:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing