Լրահոս

Ադրբեջանական կողմը փորձում է ճշտել հայ հանրության տրամադրությունները

 

5060

iravunk.com– Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուգում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից անմիջապես հետո,  Իլհամ Ալիեւի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը տարածեց հայտարարություն, թե`պետերբուրգյան հանդիպման ընթացքում համաձայնություն է եղել ԼՂՀ հարցը լուծել փուլերով: Մամեդովին հակադարձեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, թե նման բան չկա, սակայն ադրբեջանցի պաշտոնյան էլի իր էշն է քշում:

«Իրավունքի» հետ զրուցեց ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ ՎԱՀՐԱՄ ԲԱԼԱՅԱՆԸ նշեց, որ այդ ամենով ադրբեջանական կողմը փորձում է ճշտել հայ հանրության տրամադրությունները. «Մյուս կողմից էլ, հայտարարությունն օգտագործում են իրենց ներքին լսարանի համար, որ Ադրբեջանում ժողովրդին ասեն, թե տեսեք, հաջողություններ ենք ունենալու եւ այլն: Ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ էլ ադրբեջանական իշխանությունները միշտ թմբկահարում էին, թե իբրեւ իրենք հաղթել են, տարածքներ են գրավել, ջարդել ու փշրել են: Որպես այս ամենի շարունակություն, տարածում են, թե հիմա էլ ազատագրված շրջանները կվերադարձնեն: Հայտարարությունը միայն այս նպատակն է հետապնդում»,-եզրափակեց Վ. Բալայանը:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing