Լրահոս

Ադրբեջանական խնձորի պատմությունը բացահայտում է մեկ այլ, շատ ավելի վատ, սարսափելի, աղետալի մի իրողություն.

 

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ սահմանը հատող բեռների նկատմամբ հսկողությունը իրականացնում են ՀՀ պետեկամուտների կոմիտեն, ի դեմս մաքսային ծառայության, եւ ՀՀ գյուղնախարարությունը, ի դեմս Սննդի անվտանգության պետական ծառայության։ Յուրաքանչյուրը ունի իր գործառույթը, բայց կոնկրետ խնձորի պահով երկուսն էլ պատասխանատու են։ Մաքսային ծառայությունը ներկրվող ապրանքը, տվյալ դեպքում՝ խնձորը դիտարկում է որպես բիզնեսի առարկա, պարզում է, թե արդյոք այդ ապրանքից մաքսատուրք պե՞տք է գանձվի, թե ոչ, ավելացված արժեքի հարկ պե՞տք է գանձվի թե ոչ, որքա՞ն է կազմում այդ ապրանքի մաքսային արժեքը եւ այլն։

ՍԱՊԾ-ն պետք է այդ մթերքը դիտարկի սննդի անվտանգության տեսանկյունից, այսինքն արդյոք այդ մթերքը անցե՞լ է համապատասխան լաբորատոր փորձաքննություն այն երկրում, որի տված փաստաթղթերը մենք ճանաչում ենք եւ վստահում ենք դրանց, արդյոք տեղափոխման ընթացքում պահպանվե՞լ են անհրաժեշտ պայմանները, արդյոք մթերքը փչացա՞ծ չէ եւ այլն, եւ այսպես շարունակ։ Ու հիմա պարզվում է՝ այդ երկու կառույցների աչքի առաջից բավականին մեծ խմբաքանակի մթերք է մտնում Հայաստան, որը չի արձանագրվում, դրանից փաստորեն հարկեր չեն վճարվում …:

Դա մաքսանենգ ապրանք է։ Եթե լիներ ոչ թե ադրբեջանական խնձոր, այլ բուլղարական բիբար, ճապոնական միս, չիլիական պանիր, կբացահայտվե՞ր։ Իհարկե ոչ, որովհետև չիլիական կամ ճապոնական որեւէ մթերք չի շոշափում մեր ազգային արժանապատվությունը, եւ ադրբեջանական խնձորը բացահայտվել է զուտ այն պատճառով, որ ադրբեջանական է: Եվ միայն։ Ուստի կարող ենք պնդել, որ մեր շուկայում կա անորոշ քանակությամբ ապօրինի ներկրված ապրանք։ Ու այստեղ ծագում է ամենակարեւոր հարցը։ Ո՞վ կարող է սահմանը անցկացնել ապրանք, որ այն չմաքսազերծվի, չարձանագրվի։

Տանիք չունեցող շարքային ցանկացած ներկրող կփաստի, որ մաքսայինը իր նման գործարարների կաշին քերթում է հենց սահմանի վրա։ Ապրանքների վրա այնպիսի «հսկիչ գներ» են դնում, որոնք մի քանի անգամ գերազանցում են տվյալ ապրանքի իրական, շուկայական արժեքը։ Այլ կերպ ասած, առանց մաքսազերծման ապրանքներ Հայաստան են ներկրում միայն արտոնյալները։ Ընդ որում, դրանք սովորաբար խոշոր ներկրողներ են։ Նրանք, իհարկե, իրենց բաժին մաղարիչները բաժանում են, բայց դրանից ոչ մի լումա չի գնում ՀՀ պետական բյուջե։ Սա իհարկե վատ է՝ շատ վատ։ Բայց ադրբեջանական խնձորի պատմությունը բացահայտում է մեկ այլ, շատ ավելի վատ, սարսափելի, աղետալի մի իրողություն։ Որեւէ մեկը երբեւէ, որեւէ խանութում տեսե՞լ է, ասենք, Վրաստանից ներկրված սովորական շաքարավազ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվահամարում:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing