Ադրբեջանական զինուժը գնդակոծել է Բաղանիս գյուղը եւ միջպետական ավտոճանապարհը

94

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 22.30-ից մոտ 10 րոպե ադրբեջանական զինուժը հրաձգային խոշոր զենքերից գնդակոծել է Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս գյուղը եւ գյուղով անցնող միջպետական ավտոճանապարհը:

Բաղանիսի բնակիչ, լրագրող Աննա Սահակյանը հայտնեց, որ գնդակներից մեկը ընկել է իրենց առանձնատան բակում: Վնասների մասին տեղեկություններ չկան, դրանց առկայությունը կամ չլինելը հայտնի կլինի առավոտյան:

Աննա Սահակյանը մտահոգություն հայտնեց, որ ադրբեջանական զինուժը սովորույթ է դարձել երեկոները Նոյեմբերյանի բնակավայրերը գնդակոծել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache