Լրահոս

Նոր հաղորդագրություն. Ադրբեջանական զինուժը Մարտունու ուղղությամբ SPIKE հակատանկային կառավարվող հրթիռ է կիրառել

 

Վերջին իրադարձություններից հետո, երբ հակառակորդի հարձակողական գործողությունները կատարյալ ձախողման մատնվեցին և թշնամին չեզոք գոտում թողնելով 5 դիակ, մ հետ շպրտվեց ելման դիրքեր, թվում էր թե վերջինս առաջնագծում զերծ կմնա հետագա արկածախնդրություններրից: Սակայն այսօր՝ ժամը 15:40-ին, շփման գծի հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է SPIKE տիպի հակատանկային կառավարվող հրթիռ, ինչը վկայում է այն մասին, որ հակառակորդ կողմը միտումնավոր սրում է իրավիճակն առաջնագծում, որը հղի է անկանխատեսելի հետևանքներով: Թշնամու կողմից հակատանկային կառավարվող հրթիռի կիրառման արդյունքում՝ ՊԲ-ն կորուստներ չի կրել:
Տեղեկացնենք նաև, որ օրվա ընթացքում, բացի ԱԹՍ կիրառելուց, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, այդ թվում՝ հաստոցավոր ավտոմատ նռնականետերից (ՀԱՆ-17 – 10 արկ) և 60 միլիմետրանոց ականանետից (2 արկ) շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման, իսկ շփման գծում իրադրության հետագա սրման ողջ պատասխանատվությունն ընկնելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա: ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանական զինուժը Մարտունու ուղղությամբ SPIKE հակատանկային կառավարվող հրթիռ է կիրառել Ուզում էինք, որ լավ լիներ, բայց ստացվեց ինչպես միշտ. ովքեր են կրկին հավակնում պատգամավոր դառնալ Ի՞նչն է համայնքապետի երիտասարդ քրոջն ինքնասպանության դրդել. նոր մանրամասներ Նման նյութեր Քաղաքական պրոցեսներն են ազդում սահմանային լարվածության վրա. Ռազմիկ ՊետրոսյանՆՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փետրվարի 25-ի ադրբեջանական դիվերսիայի գործողությունների տեսանյութըԱդրբեջանը ահաբեկչական պետություն է, չի բացառվում՝ մի օր էլ այդ զենքն օգտագործվի Ռուսաստանի դեմ. Դավիթ ԲաբայանԻնչ իրավիճակ է այժմ ԹալիշումԱդրբեջանական կողմի հինգ զինծառայողի դիակ դեռևս ընկած է չեզոք գոտում. Սենոր ՀասրաթյանՀակառակորդը հրթիռակոծել է Թալիշ գյուղը. ինչ իրավիճակ է առաջնագծումՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարկավոր է Ալիևի քիթ ու մռութը միանգամից ջարդել. Գագիկ Մելքոնյանը` սահմանային լարված իրավիճակի մասինՏԵՍԱՆՅՈՒԹ. «Շատ վիրավորներ կան, այն, ինչ ապրիլին է եղել, այսօր էլ սկսվում է». Արցախի ՊՆ-ն հակառակորդի ձայնագրություն է հրապարակել


Մանրամասն սկզբնաղբյուրում՝

armlur.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing