Լրահոս

Ադրբեջանցի հաքերները կոտրել են Գյումրու FB էջն ու տեղադրել իրենց զոհերի լուսանկարը

 

Ադրբեջանցի հաքերները կոտրել են Գյումրու քաղաքապետարանի Facebook-յան էջը: Վերջին օրերին ՏՏ ոլորտի մասնագետները զգուշացնում էին, որ սպասում են հաքերների հարձակումներ ու, հավանաբար, հայկական լրատվական կայքեր կամ գերատեսչությունների պաշտոնական կայքեր կոտրել չկարողանալով՝ ադրբեջանցիները կոտրել են Հայաստանի երկրորդ քաղաքի Facebook-յան էջը:

 

Էջ այցելելիս տեսանելի է ադրբեջանցի հաքերների կողմից տեղադրված  ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ իրենց զոհերի լուսանկարները, որի վերևում ադրբեջաներեն գրված է. «Ապրիլը նվիրված է նահատակների հիշատակին»:

ELQ-ի հետ զրույցում Գյումրու քաղաքապետի խոսնակ Սոնա Առաքելյանը փոխանցեց, որ մասնագետները այս պահին փորձում են կարգավորել խնդիրը և մուտք գործել էջ, որպեսզի հնարավոր լինի հեռացնել լուսանկարը: Նա նաև հույս հայտնեց, որ առաջիկա ժամերի ընթացքում դա հնարավոր կլինի անել:

Աննա Հովակիմյան

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing