good-banner
Լրահոս

Ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովան այսօր ազատ է արձակվել բանտից

 

81299

armtimes.com-ը գրում է.  «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայիլովան այսօր ազատ է արձակվել: Այս մասին հայտնում է APA գործակալությունը՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանի Գերագույն դատարանն այսօր դատական նիստում քննել է լրագրող Խադիջա Իսմայիլովայի բողոքը՝ կապված իր դատավճռի հետ եւ որոշում է կայացրել լրագրողին 3 տարի 6 ամիս պատժաժամկետը փոխարինել պայմանական ազատազրկմամբ:

Հիշեցնենք, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը լրագրողին դատապարտել էր 7.5 տարվա ազատազրկման:

Իսմայիլովան բողոքարկել էր դատարանի վճիռը, որտեղ պահանջում էր փակել իր դեմ հարուցված գործն ու ազատել իրեն, սակայն դատարանը չէր բավարարել նրա բողոքը: Իսմայիլովան ներկայացրել էր վճռաբեկ բողոք: Խադիջա Իսմայիլովայի պաշտպանությամբ զբաղվում էր հայտնի փաստաբան Ամալ Քլունին:

«Ազադլիգ» («Ազատություն») ռադիոկայանի լրագրողին դատարանը մեղավոր էր ճանաչել զրպարտության, հարկերից խուսափելու, անօրինական ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու ու իշխանությունը չարաշահելու մեջ: Անձամբ լրագրողը պնդում էր, որ իրեն առաջադրված մեղադրանքները անհիմն են:

Իսմայիլովան ձերբակալվել էր 2014թ. սեպտեմբերի 5-ին Բաքվի օդանավակայանում՝ Թբիլիսիից վերադառնալիս:

Խադիջա Իսմայիլովան մշտապես եղել է Ադրբեջանի կառավարության թիրախում իր լրագրողական գործունեության պատճառով:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing