Լրահոս

Ադրբեջանցիներն ու ռուսները նույն բանն են ուզում Հայաստանի հարցում

 

df7fd7502b4ba5652bbcbe9c21bc6c3d

lragir.am-ը գրում է. Մեր զրուցակիցն է քաղաքագետ, Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը

Կայծ, ինչպե՞ս եք գնահատում Աստանայում Նարաբաևիհայտարարությունը և Սերժ Սարգսյանի լռությունը:Ադրբեջանցիները, գլխավորապես Ալիևը, հատուկ ձևով քաջալերեցին Նազարբաևին, որ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը կամ խանգարվի, կամ չեզոքացվի, կամ արգելվի, որպեսզի Ադրբեջանի ռազմավարությունը հզորանա, որ կղզիացնեն, չեզոքացնեն Հայաստանը: Քանի որ Հայաստանն այլևս Եվրամիության հետ պայմանագիր չի ստորագրում, հիմա ազերիները փորձում են չեզոքացնել Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը: Իսկ թե մենք կհաջողենք այս հարցում, թե ոչ, դա այլ հարց է: Ինձ համար երկրորդական էր Աստանայում Հայաստանի նախագահի լռությունը, նույնիսկ եթե վիրավորական էին Ադրբեջանի և մասնավորապես Նազարբաևի ճնշումները:

Լավրովը հայտարարեց, որ Ադրբեջանը ԿովկասումՌուսաստանի ռազմավարական գործընկերն է: Այսինքն՝ միդեպքում Մոսկվան հայտարարում է, որ Հայաստանն է իրռազմավարական գործընկերը Կովկասում, մեկ այլ դեպքումնույնն ասում է Ադրբեջանի համար: Ձեր կարծիքով՝ ո՞րդեպքում է Ռուսաստանն ավելի անկեղծ:

Ռուսաստանն իր ողջ պատմության ընթացքում երբեք անկեղծ չի եղել: Ռուսները միայն իրենց ազգային շահերն են հետապնդում, երբեմն մեզ օգուտ, երբեմն՝ վնաս: Մեր պատմությունը վկայում է, թե երբ են ռուսները մեզ հետ եղել, երբ են մեր դեմ եղել: Այս պահին Լավրովի հայտարարությունն ամբողջությամբ պետք է ուսումնասիրել, բայց քանի որ Ռուսաստանը փորձում է պահել հավասարակշռությունը Կովկասում հայերի և ադրբեջանցիների միջև, ստիպված է ասել այդպիսի բաներ: Մոսկվան այդպիսի հայտարարություն է անում, որովհետև ուզում է Ադրբեջանը պահել իր ազդեցության տակ: Այս հայտարարությունները մենք պետք է շատ լուրջ կերպով վերլուծենք: Ի վերջո, քանի որ սկզբում Հայաստանը հրապարակավ ոչինչ  չհայտարարեց Ռուսաստանին, ուրեմն վասալի կեցվածք ունի, և Ռուսաստանն իր ուզած ձևով կանի այն, ինչ կուզի: Բայց հայերը մի բան ունեն, որը չունեն ոչ ռուսները, ոչ ադրբեջանցիները՝ հայերը ներկա են և ղեկավարում են իրենց հողերը: Այնքան ժամանակ, քանի դեռ դու ոտքի վրա ես, և այդ ոտքդ վերահսկում է այդ հողերը, ամենագլխավոր ուժն է: Մյուսները թող խոսեն, թող հայտարարեն իրենց ուզածը, միևնույն է, մենք մեր հողերի վրա ենք և վերահսկում ենք այն: Բայց ես կարծում եմ, որ ինչպես մենք հաղթեցինք ռազմաճակատում, դժբախտաբար, տակավին չենք հաղթել դիվանագիտական ճակատում: ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու մյուսները պետք է զգան իրենց պատասխանատվությունը:

Ես իսկապես չեմ հասկանում՝ Հայաստանը դիվանագիտություն ունի, թե ոչ, զորավոր է, թե ոչ: Ես կնախընտրեի՝ որոշ բաների մասին հայտարարեին, քան լռեին:Կարծում եմ, որ Նախիջևանի դեպքից հետո Հայաստանն այլևս պետք է միջազգայնացնի այդ հարցը, զատի Ղարաբաղի խնդրից, քանի որ Նախիջևանը սահման չունի Ղարաբաղի հետ, նաև դիմի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին: Պետք է բարձրաձայնել, որ սա բոլորովին նոր խնդիր է, և տեղի ունեցածը մեծ սադրանք է: Կարծում եմ՝ Հայաստանի իշխանությունները պետք է իսկապես աղմուկ բարձրացնեն, միջազգայնացնեն և ոչ միայն ԵԱՀԿ-ում, որովհետև ԵԱՀԿ-ն միայն Ղարաբաղի խնդրով է միջնորդ, այլև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Պետք է բացատրել, որ սա կապ չունի Ղարաբաղի հետ, որ Ադրբեջանն ագրեսիվ գործողություններ է կիրառել Հայաստանի դեմ և դրա համար պետք է պատասխան տա քաղաքական, դիվանագիտական, ինչու չէ, նաև ռազմական առումներով:

Շատերը նշում են, որ Նախիջևանի սահմանին լարվածությունն առնչություն ունի Եվրասիական տնտեսական միության ստեղծման և դրանում նաև Ադրբեջանին ընդգրկելու ցանկության հետ: Որքանո՞վ եք կիսում այդ տեսակետը:

Ադրբեջանն, իհարկե, ամեն ինչ կանի, որպեսզի խափանի Հայաստանի հետ բանակցությունները, և վստահաբար կանաչ լույսը եկավ Ռուսաստանից, որովհետև առաջին անգամ է, որ Նախիջևանի սահմանի կողմից նման ագրեսիա է տեղի ունենում: Ես վստահ եմ, որ դրանում կա ռուսների, նաև թուրքերի առնչությունը: Ադրբեջանցիներն այսօր այլևս չեն ցանկանում բանակցություններ և երբ տեսնեն, որ ինչ-որ առաջընթաց կա, նախագահների մակարդակով հանդիպումներ են նախանշվում, նորից հարձակումներ ու դիվերսիոն գործողություններ կիրականացնեն: Ադրբեջանցիները չեն ցանկանում այլևս բանակցել, բայց մենք ստիպված ենք պահպանել բանակցային գործընթացը, ուզենք թե չուզենք, որովհետև դա երաշխիքն է, որ գոնե այս ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակը պահպանվի: Պետք է ադրբեջանցիները մեծ պատասխանատվության ենթարկվեն, քանի որ հեշտ է խփել սահմանի վրա, բայց դժվար է պատերազմ սկսել և էլ ավելի դժվար է ավարտել այն: Ես չգիտեմ՝ Ադրբեջանը պատերազմ ուզում է, թե ոչ, բայց վստահաբար ուզում են, որ Մինսկի խմբի ձևաչափը քանդվի, և ռուսներն էլ են նույնն ուզում: Այսինքն՝ այնտեղ օբյեկտիվ շահեր կան: Ադրբեջանցիները մի պատճառով, ռուսները մեկ այլ պատճառով, բայց երկուսն էլ նույն բանն են ուզում: Արևմուտքը և ԱՄՆ-ը պետք է ավելի աշխույժ լինեն:

Տպավորություն է, որ Հայաստանը դիվանագիտություն չունի: 2008 թվականից ի վեր դիվանագիտություն չունի: Հայաստանի դիվանագիտությունը կախված է Ռուսաստանի դիվանագիտությունից:Ես չեմ կարծում, որ այս միջադեպով ընթացքը փոխվեց, կամ նոր հանգրվանի մեջ ենք: Միայն սադրանք է, և հայերը գիտեն, թե ինչ պետք է անեն և անպայման պետք է անեն, չեն կարող լռել: Վերջիվերջո պետությո՞ւն ենք, թե ոչ, ա՞զգ ենք, թե ոչ, մեր արժանապատվությունը պե՞տք է հարգվի, թե ոչ: Եթե դա չլինի՝ 2 անգամ, 3 անգամ, 10 անգամ գլխիդ կխփեն: Ինչու թույլ տաս, որ այդպես լինի: Դա, կարծում եմ, ռուսների համար է: Այսինքն՝ Հայաստանը կարծես կին է, որի ամուսինը՝ Ռուսաստանը, անընդհատ ծեծում է, դավաճանում է և Հայաստանը որպես կին լռում է՝ մտածելով, որ չբարկացնեմ ամուսնուս: Այսպես մինչև ո՞ւր կարող ենք հասնել: Մեր ամենամեծ խնդիրն է՝ ինչպես ազատվել այդ գերիշխանությունից: Ու սա միայն Հայաստանի իշխանությունների խնդիրը չէ, այլ ողջ ազգի: Իբր Ռուսաստանը մեր եղբայրն է, բայց այդպե՞ս են եղբայրություն անում: Ռուսաստանը մեզ համա՞ր է պայքարում, թե իր սեփական շահերի: Ուրեմն մենք պետք է հստակ զատենք մեր սեփական շահերը և ռազմաքաղաքական շահերը: Օրինակ՝ Անկախության տարեդարձի առթիվ Ռուսաստանը շնորհվորական ուղերձ հղեց Ալիևին, արդյոք Պուտինն այս առիթով նամակ ուղարկեց Սերժ Սարգսյանին շնորհավորելու… ոչ:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing