Լրահոս

Ադրբեջանը 30 հազար զինծառայողի մասնակցությամբ սկսում է զորավարժություն

 

Ապրիլի 16-ին Ադրբեջանում լայնամասշտաբ զորավարժություններ են սկսելու՝ 30 հազար զինվորականների, շուրջ 250 տանկի, զրահատեխնկայի, ավիացիայի մասնակցությամբ:

Այս մասին հաաղորդում են ադրբեջանական կայքերը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը:

Զորավարժանքների նպատակն է ստուգել զորքերի մարտական պատրաստվածությունը, ուժերի և միջոցների կառավարման համակարգը, խաղարկվելու են համազորային մարտ  վարելու և բարդ աշխարհագրական տեղանքում գործողություններ  իրականացնելու տարբեր մեթոդներ:

Զորավարժությունները տևելու են մինչև ապրիլի 21-ը:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara