Ադրբեջանը դիմել է Ինտերպոլին՝ Դեն Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու համար

40

politik.am — Ադրբեջանը դիմել է Ինտերպոլին՝ ամերիկահայ Դեն Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու պահանջով, գրում է «Թրենդ» գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի գլխավոր դատախազության տարածած հայտարարությանը։

Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը, խոսելով Բիլզերյանի այցի մասին, այդ ամենն անվանել էր «կրկես», իսկ Բիլզերյանին ու նրա գործունեությունը որակել անլուրջ։

«Կարծում եմ, որ ավելի օգտակար կլիներ, որ նրանք, ովքեր կազմակերպել են նրա այցը, նման կրկեսի և անլուրջ գործունեության փոխարեն զբաղվեին Ղարաբաղյան հիմնախնդրի հարցով ու տարածաշրջանում խաղաղության ապահովմամբ»,- ասել էր ադրբեջանցի պաշտոնյան։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache