Լրահոս

Ադրբեջանը գնում է պատերազմի

 

1297115_five

Արցախի հետ սահմանին Արդբեջանը կրկին իրավիճակը լարում է: Վերջին շաբաթներին սահմանային խախտումները ակտիվացել են: Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով հայկական կողմը ունեցել է նաև կորուստներ: Ադրբեջանական կողմի նման ակտիվությունը բազմաթիվ փորձագետներ գնահատում են, որպես պատերազմական գործողությունների ակտիվացման նախապատրաստում, որը հնարավոր է կրկին վսկսվի գարնանը:

Արդբեջանական կողմը սահմանային խախտումները չի դադարեցնում անգամ ԵԱՀԿ կողմից սահմանային դիտարկումների ընթացքում: ԵԱՀԿ կողմից այսօր իրականացվող սահմանային դիտարկամն  ընթացքում Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը, որի մասին ԼՂՀ ՊԲ հաղորդագրություն է տարածել.«Այսօր ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած դիտարկման ժամանակ իր առաջնային դիրքեր դուրս չբերելուց հետո, շփման գծում նորից դիմել է սադրիչ գործողությունների: Ժամը 17:00-ից 18:50-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդն իր բնակավայրերի մերձակայքում տեղակայված կրակային հենակետերից 85մմ-ոց Դ-44 տիպի հրանոթներից ուղիղ նշանառությամբ արկակոծության է ենթարկել ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերը: Բացի հրանոթներից ադրբեջանական զինուժը ինչպես արևելյան, այնպես էլ հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ կիրառում է տարբեր տրամաչափի ականանետեր: Այս պահի դրությամբ, հրանոթներից և ականանետերից, ընդհանուր առմամբ, արձակվել է 46 արկ, որից 22-ը հրանոթներից, 24-ը՝ ականանետերից»,-ասվում է ԼՂՀ ՊԲ հայտարարության մեջ:

Ադրբեջանական կողմից սահմանային նման խախտումները խոսում են այն մասին, որ այդ երկիրը չի էլ խորշում այն մասին, որ միջազգային հանրությունը նրան կարող է մեղադրել իրավիճակը լարելու մեջ: Սա ինչ որ իմաստով սպառնալիք է նաև ուղղված միջազգային հանրությանը: Ադրբեջանը փաստորեն այս կերպ հասկացնել է տալիս, որ ինքը գնում է պատերազմի, եթե իհարկե չկատարվեն այն պահանջները, որը նա դրել է հայկական կողմերի և միջնորդ երկրների առջև:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing