Ադրբեջանը համաձայնվե՞ց Ղարաբաղի անկախությանը

0

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ նախագահի ընտրություններից հետո ղարաբաղյան բանակցություններն ինտենսիվ են դառնալու:

«Երբ համանախագահները վերջին անգամ տարածաշրջանում էին, մենք համաձայնվեցինք, որ ընտրություններից հետո ինտենսիվ ձևով շարունակելու ենք բանակցությունները», ասել է նա, ավելացնելով, որ կան հետաքրքիր, կրեատիվ առաջարկներ:Ղարաբաղյան թեմայով բուն բանակցություններն Ադրբեջանին պետք չեն: Պետք են հանդիպումները նախագահների կամ ԱԳ նախարարների մակարդակով: Բանն այն է, որ Ադրբեջանն ուզում է ամբողջը եւ հայտարարում, որ դա կլինի կամ Հայաստանի համաձայնության, կամ պատերազմի միջոցով, եւ ինքը մեծահոգաբար պատրաստ է հանդիպել ու քննարկել այդ հարցը:Թե Հայաստանի ինչին են պետք այդ հանդիպումները, դժվար է ասել: Հայ պաշտոնյաներն ասում են, թե ցանկացած բանակցություն ավելի լավ է, քան պատերազմը: Սակայն, այդ թեզով Հայաստանը ամրապնդում է Ադրբեջանի դիրքը եւ կեցվածքը, փաստացի հաստատելով այն:Մամեդյարովը վերջին շրջանում շատ է կրկնում այդ միտքը, թե բանակցություններն ինտենսիվ են դառնալու:

Ադրբեջանի դիրքորոշումը միանշանակ է՝ այդ երկիրը պահանջում է ամեն ինչ, իր կողմից փոխզիջումը համարելով ռազմական գործողությունների չդիմելը՝ «տարածք խաղաղության դիմաց» թեզով: Հայաստանն իր հերթին հայտարարում է, որ առաջնային խնդիրը կարգավորման գործընթացում Ղարաբաղի կարգավիճակն ու անվտանգության երաշխիքներն են: Այս դիրքորոշումներն ըստ էության անհամատեղելի են, եւ անհասկանալի է, թե ինտենսիվ բանակցություններն ինչ են նշանակում, եւ կողմերից ով է գնացել զիջման:

Այսինքն, Ադրբեջանը համաձայնվե՞լ է Ղարաբաղի անկախությանը, թե՞ Հայաստանն է համաձայն զիջել ամեն ինչ:Վերջին շրջանում հետաքրքիր զարգացումներ տեղի ունեցան տեղի ունեցան Ղարաբաղի շուրջ: ՀԱՊԿ գլխավոր շտաբի պետը հայտարարեց, որ կազմակերպությունը պատերազմի դեպքում չի աջակցի Ստեփանակերտին: Դրան հետեւեց ՌԴ ԱԳՆ խոսնակի հայտարարությունը, որ Մոսկվայում ԼՂՀ ներկայացուցչություն չկա: Այսինքն. Ռուսաստանը ցուցադրաբար «հրաժարվեց» Ղարաբաղից:

Այս թեման շոշափվեց Բակո Սահակյանի ԱՄՆ այցի համատեքստում: Ի դեպ, այցի կապակցությամբ Ադրբեջանի բողոքի նոտային ի պատասխան Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Սեկուտան հիշեցրել էր, որ Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշվելու իրավունք:Եվ այսպես, ինչի՞ շուրջ են լինելու ինտենսիվ բանակցությունները եւ այդ ի՞նչ կրեատիվ առաջարկներ են: Դրանք ենթադրում են հետաքննության մեխանիզմների տեղակայո՞ւմ, թե՞ պետք են կարգավորման իմիտացիան շարունակելու համար:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache