Լրահոս

Ադրբեջանը հարված է նախապատրաստում Արցախի ուղղությամբ

 

Բաքուն շարունակում է լարել իրավիճակը Արցախի հարցով: Մի քանի շաբաթ է պահպանվում է սահմանային լարվածությունը, իսկ այսօր արդեն դիվանագիտական լարվածություն է առաջացնում Ադրբեջանը:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար  Էլմար Մամեդյարովը Մոսկվայի Դիվանագիտական ակադեմիայում խոսելով Արցախի խնդրի կարգավորման մասին հայտարարել է.«Ներկայումս բանակցությունները Հայաստանի հետ դադարեցված են»:

Ադրբեջանական կողմը փաստորեն սրում է իրավիճակը հայտարարելով, որ բանակցությունները դադարեցված են: Սա նշանակում է Բաքուն սպասում է զիջումների կամ խոստումների, որ կլինեն զիջումներ: Ամեն դեպքում ադրբեջանական կողմը դեռևս սպասելու է, որպեսզի հասկանա, թե Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները, որ ուժերին հնարավորություն կտա կառավարություն կազմել:

Բաքուն այս ընթացքում անելու է ամեն բան, որպեսզի ցույց տա, որ կարող է սահմանային իրավիճակը լարել և որ ամենակարևորն է նա պետք է հասցնի ապացուցել, որ ունի ռազմական առավելություն, որպեսզի ստիպի Երևանին գնալ զիջումների: Այդ հարվածը կարող է լինել նաև նախընտրական այս շրջանում:

Սրան զուգահեռ միջազգային մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ջանքեր են գործադրում, որպեսզի Ադրբեջանը չգնա նոր ռազմական ագրեսիայի: Այս համատեքստում պետք է դիտարկել նաև այս շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Բաքու: Ամենայն հավանականությամբ նրանք կփորձեն հետ պահել Ադրբեջնաին նոր արկածախնդրությունից:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing