good-banner
Լրահոս

Ադրբեջանը հունիսի 18-ից հետո պատերազմ կսկսի, բայց ոչ լայնամասշտաբ. Արա Պապյան

 

default

 news.am-ը գրում է. «Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը կարծում է, որ արդեն ամռանն Ադրբեջանը պատերազմ կսկսի, բայց ոչ լայնամասշտաբ:

«Ալիեւը հունիսի 17-18-ին կանցկացնի Ֆորմուլա 1 եւ ուզում է, որ մինչեւ այդ պատերազմ չլինի, իսկ հուլիսի 7-8-ն էլ Վարշավայում ՆԱՏՕ-ի վեհաժողով է սպասվում, հետեւաբար այս արանքում ադրբեջանական կողմը կսկսի պատերազմել,, որ հարցը մտցնի վեհաժողովի օրակարգ: Մենք ադրբեջանցիների Ֆորմուլա 1-ը չենք հարամի, իսկ իրենք Հռոմի պապի այցը կփորձեն հարամել»,- ասաց Արա Պապյանը:

Ըստ Պապյանի՝ ադրբեջանական կողմը լայնամասշտաբ պատերազմ չի սկսի, միայն եռօրյա, քառօրյա կամ հնգօրյա պատերազմներ` հայկական կողմին պատճառելով կորուստներ: Լայնամասշտաբ պատերազմ չի սկսվի, քանի որ ադրբեջանական կողմը տեղյակ է հայկական հրթիռների մասին:

«Ռուսաստանին նույնպես ձեռնտու է պատերազմը, որպեսզի Արցախը հանձնի Ադրբեջանին եւ այդ կերպ Ալիեւին բերի ԵՏՄ, ինչպես նաեւ Ռուսաստանի նպատակն է Հայաստանին ավելի կապել իրեն»,- նշեց նա:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing