Լրահոս

«Ադրբեջանը կզավթի Մառնեուլը, Հայաստանը՝ Ջավախքը, Թուրքիան՝ Աջարիան. ի՞նչ կմնա Վրաստանից»

 

gruziya

news365.am —  Վրաստանի խորհրդարանի վերջին ընտրություններում ազգայնական համարվող «Հայրենասերների ալյանս» կուսակցությունը հաղթահարեց 5 %-ի արգելքը և մտավ խորհրդարան:

Խորհրդարանական երեք ուժերից երկուսը համարվում են արևմտամետ կուսակցություններ, իսկ «Ալյանսը»՝ պրոռուսական: Կուսակցության առաջնորդներից Գեորգի Մագլախակելիձեն հայտարարել է, որ Վրաստանը չափից դուրս արևմտամետ քաղաքականություն է վարում, և պետք է այն հավասարակշռել:

«Հայրենասերների ալյանսի» մեկ այլ առաջնորդ՝ Դավիթ Թարխան-Մոուրավին, ով իրեն համարում է վրացական վերջին թագավորի ժառանգորդ, EurasiaNet կայքին տված հարցազրույցում ասել է, որ Վրաստանի իշխանությունների չափից դուրս փափուկ քաղաքականությունը կարող է մասնատել Վրաստանը:

«Ինչպես ռուսները զավթեցին Աբխազիան ու Հարավային Օսեթիան, այդպես էլ Ադրբեջանը կզավթի Մարնեուլը, Հայաստանը՝ Ջավախքը, Թուրքիան՝ Աջարիան: Եվ այդ դեպքում ինչ կմնա Վրաստանին»,- ասել է Դավիթ Թարխան-Մոուրավին:
«Թուրքիան երբեք չի եղել մեր բարեկամը, հիմա էլ չի մեր բարեկամը, ոչ էլ՝ ապագայում» նախկինում ասել էր նա:

Գեորգի Մագլախակելիձեի համոզմամբ Թուրքիայի նկատմամբ իշխանությունների մերձեցումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

armhing