Լրահոս

Ադրբեջանը լայնածավալ հարձակման հող է նախապատրաստում. պատասխանը չի ուշանա

 

Արդեն մի քանի օր է` Արցախի հետ սահմանին իրավիճակը կրկին լարվել է: Ադրբեջանական կողմը դիմում է նոր դիվերսիոն գործողությունների: Այսօր արդեն հայտնի դարձավ, որ  ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման «ՏՐՈՊԱ» տիպի տեխնիկա ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական գործողության փորձեր:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը իր  տարածած հաղորդագրության մեջ հայտարարել էր, որ արևելյան ուղղությամբ նկատվել է հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժեր:

Արցախի սահմանին իրավիճակն ամեն պահի կարող է դուրս գալ վերահսկողությունից: Հետաքրքիր է, որ ադրբեջանական կողմը վերջին տարիներին ուներ հստակ քարոզչության ձև՝ իրենց զոհերի մասին առավելապես փորձում էին չխոսել, իսկ այսօր Ադրբեջանի ՊՆ-ն շտապել է հայտնել իր կորուստների մասին: Շատ փորձագետների կարծիքով այս կերպ Ադրբեջանը լայնածավալ հարձակման համար հող է նախապատրաստում: Հայկական կողմը ևս հասկանում է, որ Ադրբեջանը կարող է գնալ իրավիճակի կտրուկ լարման:

Վերջին օրերի իրադարձությունները և հայկական կողմի պաշտոնական հայտարարությունները վկայում են, որ Արցախը պատրաստ է անհրաժեշտության դեպքում հստակ և հուժկու հարված հասցնել Ադրբեջանի ԶՈՒ  նախահարձակ խմբերին:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing