Լրահոս

Ադրբեջանը մասնատումից առաջ

 

arm14715423927

lragir.am — Իրան-Ադրբեջան հարաբերությունների խնդիրը
Կասկած չկա, որ Ադրբեջանում հակաիրանական ակցիաները մոտիվացված են պարզապես հիմարությամբ, սակայն հիմարությունը, եթե այն հետեւողական է, հանգեցնում է հայեցակարգի ձեւավորման ոչ միայն արտաքին քաղաքականության մշակումներում, այլեւ հանրային գիտակցության մեջ:
Ադրբեջանն ակնհայտորեն գտնվում է հանրային նպատակների ու առաջնահերթությունների մասնատման իրավիճակում, ինչը կարող է հանգեցնել ոչ միայն պետականության քայքայմանը, այլեւ առաջին հերթին կասկածի տակ դնել այդ տարածքի բնակչությանը իշխող էլիտայի էթնիկ նույնականության համապատասխանությունը:
Ավելի պարզ ասած՝ այս տարածքի բնակչության առջեւ կանգնելու է հարցը, թե որքանով է իշխող էլիտան պատկանում տվյալ էթնոսին:
Իշխանությունը գտնվում է էթնիկ նույնականության որոնումներում, զուգահեռ այդ որոնման մեջ է հանրությունը: Այս որոնումները դեռ երկար են շարունակվելու, այն բանի մասնատման չափով, ինչը կոչվում է Ադրբեջանական հանրապետություն:
Պարզվել է, որ մտքի ու պահվածքի հակահայկական ուղղվածությունը բավարար չէ ինքնագիտակցության համար, հակահայկականությունն ընդամենը համերաշխության փորձերի արտաքին մոտիվն է: Սակայն հակահայկականությունը ազգ չի ձեւավորում, իսկ հակաիրանիզմն այն է, ինչ պետք է:
Ոչ մի իրանական Ադրբեջանի մասին Ադրբեջանի ղեկավարությունը չի մտածում, ավելի շուտ վախենում է նույնիսկ որոշակի շփումներից, քանի որ նպատակները լիովին այլ են:
Իշխող էլիտայի խումբը՝ մոտ 90 ընտանիք, հարստանալու եւ հարմարավետ գոյության նպատակ ունի: Նույնիսկ հակաօդային պաշտպանության միջոցների ակտիվ ձեռքբերումը բխում է վախից:
Ադրբեջանի էլիտայի ու հանրության հակաիրանիզմն անկասկած ուղղված է ոչ թե Իրանում իրենց գոյություն չունեցող ցեղակիցների պաշտպանությանը, այլ հակառակը՝ թե Իրանից, թե էթնիկ խմբերից հեռավորության մեծացմանը: Բաքվում հակաիրանիզմի հետեւում փորձում են թաքնվել իսլամական շարժման հզոր ալիքից, որը վաղ թե ուշ կլանելու է հանրությանը, որը գտնվում է խոր պրոֆանացիայի մեջ:
Այս նպատակներին զուգահեռ, պահանջվում են նոր միֆեր, որոնք ծնվում են կեղծարարության բազայի հիման վրա: Համակարգային կեղծարարության պտուղները հավասարապես ճաշակել են եւ Ադրբեջանը, եւ Վրաստանը, որոնք դեռեւս եզրակացություններ չեն արել նախորդ եւ ներկա սերունդների սխալներից:
Պետք է նշել, որ չկա որեւէ շահագրգիռ պետություն, բացի Իսրայելից, որը կցանկանար Իրանի սեպարատացմանը, քանի որ դա կհանգեցնի աշխարհքաղաքական աղետի:
ԱՄՆ բոլոր ծրագրերում ենթադրվում է իրանական պետության ամբողջականության պահպանումը, նույնիսկ «Իսրայելի բարեկամների» նախաձեռնությունների պայմաններում, որոնք չափից շատ են քաղաքական նախագծողների շրջանում: Որոշակի առումով, Իսրայելն էլ է զգուշանում Իրանում ցնցումներից, հատկապես երիտասարդ մտածող քաղաքական գործիչների ու ինտելեկտուալների շրջանում:
Ադրբեջանը մինչ այժմ չի ստացել Իրանում եւ ընդհանրապես տարածաշրջանում իրադարձությունների իր համար դրական ելքի վերաբերյալ որեւէ ազդանշան: Իսրայելի հետ համագործակցությունն Ադրբեջանի համար դարձել է միայն օտար դարպասին խաղ, քանի որ Իսրայելը Ադրբեջանը դիտարկում է ոչ թե որպես գործընկեր, այլ Իրանի դեմ սադրանքների պոլիգոն:
Իսրայելի հետ համագործակցությունն ավելի է ուժեղացրել Ադրբեջանի մեկուսացումը, նախեւառաջ արաբական ու իսլամական աշխարհում: Հնարավոր է, հիասթափվելով «հավատակիցներից», Ադրբեջանում հիշել են սեփական էլիտայի, ինչպես նաեւ հասարակության (եթե հասարակությունն այս պարագայում տարանջատենք ժողովրդից) թաթ-հրեական ծագումը:
Դժվար է ասել, թե որքանով է այս ամենը ռացիոնալ ու իմաստավորված, թե ամեն ինչ առավել քան պարզունակ է, եւ Ադրբեջանը, հայտնվելով փակուղում, փորձում է իր համար ինչ որ օգտակար բան պոկել ԱՄՆ-ի ու նրա գործընկերների պատվերների կատարումից:
Ի՞նչն է ավելի լավ Ադրբեջանի համար՝ իմաստավորված, թե ինտուիտիվ քաղաքականությունը: Ըստ երեւույթին, իռացիոնալ պահվածքը ազգային իդեալների համար պայքարի իմիտացիայի շարունակման միջոց է, այսինքն՝ քաղաքական փակուղուց դուրս գալու լավագույն ելքը:
Ռուսաստանն այնպիսի վիճակում է, որ միայն այնպիսի պետությունը, ինչպիսին Ադրբեջանն է, կարող է լինել նրա գործընկերը: Ինչ կապ ունի այստեղ Իրանը: Իրանը զարգացող, բայց ինքզինքը հարգող պետություն է, որը ձգտում է Մերձավոր Արեւելքում հասնել տարածաշրջանային մակրո-տերության կարգավիճակի, թեեւ այդ կարգավիճակն արդեն ձեռք է բերել:
Իրանի ինչին է պետք Ռուսաստանն այս տարածաշրջանում, որպես լրացուցիչ խաղացող: Նման կերպ, Ռուսաստանի ներկայությունը պետք չէ Թուրքիային: Այս երկու երկրները Ռուսաստանին օգտագործում են որպես հավակնոտ «գործընկեր» ժամանակավոր նպատակներով:
Ադրբեջանը միակողմանի դեր է խաղում, այն ոչ մի դեր չի խաղում միջազգային քաղաքականության մեջ, քանի որ կորցրել է նավթային ռեզերվները եւ տրանզիտային գործառույթները: Ադրբեջանը խանգարում է Իրանին, իսկ Ռուսաստանն էլ չի կարողանում հասկանալ, թե ինչպես օգտվի այդ երկրից:
Ռուսաստանն ամրապնդում է իր գերակայությունը Հայաստանում, սակայն Հայաստանը գործընկերոջ դեր չի խաղում, այլ միայն վասալի: «Եռյակն» այս տարածաշրջանում չի աշխատում՝ ոչ Ադրբեջան-Հայաստան-Ռուսաստան, ոչ էլ Իրան-Թուրքիա-Ռուսաստան: Ցանկացած «եռյակ» ռազմական բախման գործոն է:
Երեք երկրներն օգտվել են Օբամայի պացիֆիզմից եւ հույս ունեն, որ ԱՄՆ-ն կորցրել է իր ազդեցությունն ու ռազմական ուժը: Հեքիաթներ են տարածվում Եվրոպայի «անկման» մասին, ինչը հիմարություն է: Արեւմուտքն ուժեղ է քան երբեւէ, հասել է տեխնիկական ու տեխնոլոգիական նոր ձեռքբերումների:
Թուրքիան կրկին պատրանքների փուլում է, սակայն Իրանը շատ լավ պատկերացնում է, որ իր ապագա գործընկերն ԱՄՆ-ն է:
Ռուսները փորձում են ստեղծել Թուրքիա-Իրան-Ռուսաստան-Ադրբեջան դաշինք: Սակայն ցանկությունը հեռու է իրականությունից:
Ռուսների համար հարավային ուղղությունը շատ կարեւոր է, քանի որ Արեւմուտքի պատժամիջոցները հաղթահարելու հույս չկա, իսկ Գերմանիայի հայտարարությունն ընդամենը սպեկուլյացիա է, որը ոչ մի կապ չունի իրականության հետ:
Հարավում Ռուսաստանը վաղուց չի ընկալվում որպես մեծ տերություն, այլ միայն՝ մեկուսացված ոչ տեխնոլոգիական երկիր: Ռուսաստանը մտադիր էր Թուրքիան ներգրավել Ռուսաստան-Իսրայել բլոկին, բայց բլոկ չստացվեց: Իսրայելի համար Ռուսաստանն ու Թուրքիան տարբեր երկրներ են, որոնք տարբեր դինամիկա ունեն քաղաքականության ու տնտեսության մեջ:
Իսրայելի հետ մերձեցումն ավելի է մեկուսացրել Ռուսաստանը Մերձավոր Արեւելքում, նախեւառաջ արաբական աշխարհում: Իրանի հետ մերձեցումը նույնպես հակառուսական տրամադրություններ է ձեւավորել արաբական երկրներում:
Բացի այդ, Իրանի ու Թուրքիայի, ինչպես նաեւ Ադրբեջանի հետ մերձեցման փորձերն Արեւմեւտքին ավելի են տրամադրում Ռուսաստանի դեմ:
Սակայն Ռուսաստանին ներկայում ռազմավարական խնդիրները չեն հետաքրքրում, Ռուսաստանը չունի եւ չի կարող ունենալ ռազմավարական քաղաքականություն: Ռուսաստանը մեկուսացման մեջ է եւ ձգտում է դուրս պրծնել դրանից: Ռուսաստանն արտաքին քաղաքականության մեջ ընդունակ է վարել միայն պատերազմ եւ այդ մեթոդով հասնել իր միջազգային վիճակի ճանաչման:
Դա շատ լավ են հասկանում եւ Թուրքիան, եւ Իրանը, հնարավոր է նաեւ Ադրբեջանը: Այս պետությունների մոտ նկատելի են նման նպատակներ, նրանք կցանկանային դառնալ ԱՄՆ-ի գործընկերներն անիրագործելի խնդիրների դիմաց: Ռուսաստանն ընդունակ է կատարել ցանկացած որոշում, ընդհուպ «դաշնակիցների» հանձնումը:
Իրանն ու Ադրբեջանն անտագոնիստական երկրներ են, նրանց նույն բլոկում կարող է պատկերացնել միայն հիվանդագին երեւակայությունը կամ պրո-ռուսական հայը: Նմանները շատ են մեր հայրենիքում:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

hing.am

hing.am