Լրահոս

«Ադրբեջանը, ներառյալ Բաքուն, մեր անմիջական հսկողության տակ է. Հարցը փակված է»

 

ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետի տեղակալ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանը «Հայ զինվոր»-ին տված հարցազրույցում տեղեկություններ է հայտնել ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգի ամրապնդման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ: Ստորեւ ներկայացնում ենք հատված հարցազրույցից:

— Ապրիլյան գործողություններից հետո, իհարկե, համապատասխան հետեւություններ են արվել: Կտրուկ քայլեր են ձեռնարկվել վերազինման գործընթացը արագացնելու եւ հատկապես առաջնագծի զորամասերի ՀՕՊ համակարգերը ժամանակակից  միջոցներով համալրելու ուղղությամբ: Ձեռք են բերվել բավականին խոշոր խմբաքանակի «ԻգլաՍ» եւ «Վերբա» դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ, որոնք արդեն ներգրավված են մարտական հերթապահությունում: Չափազանցություն չլինի` Արցախի հատկապես արեւելյան ուղղությունում ստեղծված ՀՕՊ պատնեշը այսօր կարող ենք համեմատել Չինական պատի հետ: Մեկ տարվա ընթացքում ստեղծել ենք ամուր հակաուղղաթիռային համակարգ: Գաղտնիք չէ, որ հակառակորդը առաջնագծում ճեղքում իրականացնելու կամ ինչ-որ գործողություն կատարելու համար անպայման փորձելու է կիրառել մարտական ուղղաթիռներ` յուրային զորքին կրակային աջակցություն ցուցաբերելու նպատակով: Այս վտանգը չեզոքացնելու համար հակաուղղաթիռային համակարգում զգալիորեն ավելացել են նշանուղիները: Եթե հակառակորդը եւս մեկ փորձ նախաձեռնի, կունենա ոչ թե մեկ-երկու ուղղաթիռի կորուստ, այլ հաշված րոպեներում կոչնչացվեն նրա մի քանի տասնյակ ուղղաթիռներ, ինքնաթիռներ, ԱԹՍ-ներ:

Խոցում իրականացնելուց առաջ, սակայն, պետք էհետախուզել եւ հայտնաբերել օդային նշանակետը: Ի՞նչ էարվել ՀՕՊ համակարգի հետախուզականհնարավորությունները ընդլայնելու  համար:

-Արդիականացվել են առկա ռադիոլոկացիոն միջոցները: Նախկին ռադիոլոկատորները նախատեսված չէին փոքր չափերի սարքերի համար: Ապրիլից հետո հայկական ռազմաարդյունաբերական համալիրի ուժերով մշակվել է նոր սերնդի արդյունավետ գործող ռադիոլոկացիոն կայան, որը հաջողությամբ անցել է պետական փորձարկումները, եւ արդեն մի քանի ամիս է, ինչ մարտական հերթապահություն է կատարում ՀՕՊ զորքերում: Հավատացնում եմ, որ ամբողջ Ադրբեջանը, ներառյալ մայրաքաղաք Բաքուն, առցանց ռեժիմով մեր անմիջական հսկողության տակ է:
Նոր լոկատորը թվայնացված է նոր սկզբունքով եւ հնարավորություն ունի հայտնաբերելու ամենափոքր չափի նշանակետը եւ կրակային միջոցին փոխանցելու կոորդինատները: Այնպես որ, ԱԹՍ-ի հայտնաբերման խնդիր չունենք: Հարցը փակված է:
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing