Ադրբեջանը նպատակաուղղված է ոչնչացնելու` թե Արցախը, թե ՀՀ-ն. Սաքունց

63

Վերջին օրերին համացանցում, ակտիվ շրջանառության մեջ դրվեց Իրավապաշտպան Արթուր Սաքունցի 2001թ.-ի հարցազրույցը որում, նա խոսելով Ղարաբաղյան հարցի կարգավորումից նշում է, որ փոխզիջումներ են անհրաժեշտ և գրավյալ հողերից որոշները պետք է վերադարձնել Ադրբեջանին: Թեմայի շուրջ Politik.am-ը զրուցեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ, ով նշեց, որ սա հերթական արշավն է իր և հեղափոխության դեմ: 

«2001թ.-ին տված հարցազրույցում, ես նման հայտարարություն եմ արել, քանի որ այդ ժամանակ դեռ Ադրբեջանի իշխանության հետ երկխոսության հնարավորություն կար, բանակցությունները ինտեսիվ ընթանում էին, ինչպես նաև կար հնարավորություն՝ քաղաքական պայմանագիր կնքելով՝ Արցախի անկախության հարցը լուծել: Այդ տարիներին շփումներ կային նաև քաղաքացիական հասարակության մակարդակում:

Այսօրվա իրավիճակը` արդյունք է տարիների ընթացքում ադրբեջանական իշխանությունների դիրքորոշումների, մոտեցումների աճող կոշտությամբ ու Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության նկատմամբ ագրեսիվությամբ, պետական մակարդակով հայերի նկատմամբ ատելության խրախուսմամբ:  Հիմա նույնիսկ բանակցություններ չկա, քանի որ Ադրբեջանը շաունակաբար Արցախի անվտանգության նկատմամբ ռազմական ոտձգություններ է իրականացնում, ցույց տալով որ պատրաստ չեն ո՛չ փոխզիջումների, ո՛չ էլ բանակցությունների »,-ասաց Արթուր Սաքունցը , հավելելով որ այժմ իրավիճակը արմատապես փոխվել է և տեղին չէ որևէ զիճումների մասին խոսակցությունը:

Ա.Սաքունցը կարևորեց նաև այն, որ վերջին տարիներին տեղի են ունեցել և ունենում երևույթներ, որոնք նախկինում չէին կարող լինել՝ 2016թ.-ի ապրիլյան պատերազմով ոտնձգություն կատարվեց ԼՂՀ-ի ժողովրդի անվտանգության նկատմամբ,հիմա Ադրբեջանի իշխանությունը հրապարակավ ոտնձգություն է իրականցնում ՀՀ-ի նկատմամբ:

«Հիմա փոխզիջումների մասին խոսք գնալ չի կարող, քանի որ Ադրբեջանը նպատակաուղղված է ոչնչացնելու թե Արցախը, թե ՀՀ-ն, և ոչ թե երկխոսելու: Բանակցությունները պետք է նոր թափ ստանան, վերսկվեն , բայց միևնույնն է ՝ ինչ որ ժամանակ պետք կլինի Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի Հանրապետության քաղաքական կարգավիճակի՝ անկախության ճանաչմանը հասնել փոխզիջումների միջոցով:

Հարցիը կարգավորում առանց փոխզիջումների անհնար է լուծել, և հակառակը պնդող որևէ մեկը կամ զբաղվում է խաբեությամբ կամ ակնհայտ չի տիրապետում կոնֆլիկտի լուծման տրամաբանությանը: Բայց նորից կրկնեմ փոխզիջման մասին կարող է խոսք գնալ, եթե հակամարտության մյուս կողմը հրաժարվի ագրեսիվ քաղաքականությունից և մարդկանց կյանքին ու անվտանգությանը սպառնացող գործողություններից: Քանի դեռ այդ սպառնալիքները առկա են, հետևաբար օրակարգում չի կարող լինել որևէ խոսք փոխզիջման մասին: Մյուս կողմից ուժի կիրառմամբ որևէ կոնֆլիկտ չի կարող լուծվել, լուծում չի կարող լինել, քանի որ այն ժամանակավոր բնույթ կկրի: Ուժի կիրառմամբ կարող է և պետք է միայն լուծել անվտանգության արտաքին սպառնալիքների վնասազերծման խնդիրները: »,-հայտնեց Ա.Սաքունցը:

Ամփոփելով զրույցը, Արթուր Սաքունցը հայտնեց, թե ինչու՞ և ովքե՞ր են տարածում 2001թ.-ին արված, այն ժամանակվա կոնտեքստում ասված և ներկայիս պայմաններում անկիրառելի իր մոտեցումը, այսինքն կոնտեքստից կտված իր հայտարարությունը այն պարագայում, երբ իրավիճակ է փոխվել, ինչի արդյուքնում մոտեցումները խնդրի լուծման վերաբերյալ ևս փոխվել են, ասելով. «Այս ամենը արվում է այսօրվա հայաստանյան օրակարգում հիմնական օրակագային խնդիրներից հանրային ուշադրությունը շեղելու համար: Հիմա մեր երկրում մեծ պայքար է ընթանում կոռուպցիայի դեմ, ժողովրդավարական և իրավական, ինքնիշխան պետության կայացման ուղղությամբ, որոնց չիրականացվածության, բացակայության ամբողջ պատասխանատվությունը կրում են նախորդ իշխանությունները, և ես միանշանակ համոզված եմ, որ նախորդ իշխանություններ են շահագրգռված իմ դեմ տարվող էսկալացիայով»:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache