Լրահոս

«Ադրբեջանը պատերազմ սկսելու թույլտվություն է ստացել». ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար

 

arman-meliqyan

168.am-ը գրում է. «Ադրբեջանը թույլտվություն է ստացել պատերազմ սկսելու, կարծում եմ՝ Ադրբեջանին ասվել է՝ «վերցրու այնքան, ինչքան կարող ես, ամեն դեպքում, թույլ չենք տա, որ դու պարտվես»»,-այսօր Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) կազմակերպված քննարկաման ժամանակ այս մասին ասաց ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար, քաղաքագետ Արման Մելիքյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը փորձեց վերցնել որքան կարող էր, բայց ստացավ այնքան, որքան թույլ տվեցին. այնպես արեցին, որ նա  չպարտվի, և ինչ-որ տարածքներ, այնուամենայնիվ, իր վերահսկողության տակ առնի: «Թեև տարածքային  ձեռբերումները մեծ չէին, բայց դրանց քաղաքական նշանակությունը հսկայական է: Քառօրյա պատերազմի հիմնական հետևանքը քաղաքական է, առաջին հետևանքն էլ այն էր, որ հայկական կողմերը սկսեցին տարածքներ զիջելու գործընթացը՝ հրաժարվելով կորցրածը հետ բերելուց»:

Ա. Մելիքյանի խոսքով՝ Արցախի Սահմանադրությունը ընդունելուց հետո՝ առհասարակ անվտանգության գոտի եզրույթը պետք է մեջտեղից հանված լիներ. «Լսում ենք պարոն Սերժ Սարգսյանին, ինչ-որ անհասկանալի ավտանգության գոտու, կորցված ինչ-որ քառակուսի մետրերի կամ հեկտարների մասին է խոսում:

Այսինքն՝ մարդը չի՞ ուզում ընկալել, որ անվտանգության գոտի չէ այլևս, դա Արցախի սահմանադրական տարածքն է, իսկ Հայաստանը՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր, պարտավոր էր այս հարցերը բարձրացնել Վիեննայում նույնպես:

Ես կարող եմ հասկանալ պատերազմական միջոցների կիրառմամբ այդ դիրքերը հետ չբերելու պարոն Սարգսյանի ցանկությունը կամ նպատակը, բայց երբ այդ նպատակը ամրագրվում է նաև քաղաքական մակարդակում։ Դա արդեն նշանակում է, որ մարդիկ պարզապես տարածքները հանձնելու դուռը բացել են, և այսօր այդ դուռը փակելու որևէ նպատակ անգամ չունեն, ու սա մեր մեծագույն խնդիրն է»

 

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing