Լրահոս

Ադրբեջանը պատերազմի է գնում. նախ պետք է նրանց օդը փակել. Սամվել Բաբայանն առաջարկներ ունի

 

e41fa63bd65160b5fcd02beffe4d0

news.am-ը գրում է Ապրիլին տեղի ունեցածը ես տեղի ունեցածը «բլից-կրիգ» կամ պատերազմ չէի անվանի. դա եղել է դիվերսիոն գործողություն ու հակառակորդը ստացել է անսպասելի հաջողություն: Այս մասին, «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում նշել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը՝ հավելելով, որ Ադրբեջանը գնում է պատերազմի:

Նրա խոսքով, արդբեջանական երկու կորպուսների ռեզերվային բրիգադները գրավել են մեր դիրքերը, ինչից հետո մերոնք փորձել են նախահարձակման անցնել, վերականգնել կորցրած դիրքերը, որն ինչ-որ տեղ հաջողվել է, ինչ-որ տեղ հաջողություն չեն ունեցել:

«Մեր անտարբերությունն էր պատճառը, թե մերոնք թուլացրել էին դիրքերը, պետք է ՊՆ-ն հետաքննի ու հասկանա, թե ինչ է կատարվել իրականում: Փաստն այն է, որ մեկ ժամվա մեջ այդ դիրքերը հանձնվել է»,-ասաց նա:

Ըստ Սամվել Բաբայանի՝ պարզ է, որ Ադրբեջանը 2014-ից անընդհատ գործողությունների է դիմում, պատրաստվում է երկարաժամկետ պատերազմի, նա հեռվից է փորձելու չեզոքացնել, իսկ սպառազինության խնդիր չի ունենա, քանի որ արկերի արտադրություն է նախաձեռնում:

«Մեր հետեւակը պետք է կարողանա հակառակորդին պահել դիստանցիայի վրա՝ առնվազն 300-500 մետր: Եթե դա չենք կարողանում անել, թույլ ենք տալիս թիկունք ներթափանցի, ես դա ճիշտ չեմ համարում:

Ադրբեջանը գնում է արդիական զենքեր, եւ նպատակ է դրել առաջնագիծը հողին հավասարեցնել, սա պարզ է: Մենք չենք կարող ռեսուրսներով մրցակցել Ադրբեջանի դեմ, եւ պետք է գտնենք լուծում»,-ասել է Բաբայանը եւ առաջարկել իր լուծումը.

«Ցանկացած պատերազմի դեպքում պետք է հակառակորդի օդային ուժերը չեզոքացնել, այսինքն կուրացնել նրա աչքերը: Իսկ Բաքուն էսօր ունի մեր բոլոր կոորդինատները, ձեռքը հասնում է մեր զորքերի հենակետերին:

Մենք պետք է ունենաք դա չեզոքացնելու ռազմավարություն: Նախ՝ օդը փակել, հնարավորություն չտալ, որ հակառակորդի արկերը հասնեն մեզ: Մեզ հովանոց է պետք ապահովել: Երկրորդ՝ սարքը ներկայացրել եմ, որ ֆիքսում է, թե հակառակորդը որտեղից է խփել, տալիս է իր կողքի հրետանավորին, որը կառավարվող արկով փչացնում է այդ տեխնիկան, որը 20 մլրդ-ով ադրբեջանցին առել է: Այսինքն դու նրան զինաթափում ես: Երրորդ խնդիրը՝ չեզոքացնում ես հակառակորդի կապի միջոցները: Նա չի կարողնաում օդ ինքնաթիռ բարձրացնել: Օրինակ Ռուսաստանը Սիրիայում դրեց կապի միջոց եւ Թուրքիան այլեւ ինքնաթիռ օդ չբարձրացրեց: Մենք ունենք ՀԱՊԿ պայմանագիր, որ ՌԴ-ն պարտավոր է պաշտպանական զենքերը տրամադրել ներքին գներով»:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing