Լրահոս

Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, հետո իշխանությունները թող էլի չասեն՝ «չէինք սպասում»

 

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլի մասին «Առաջին լրատվական»- ը զրուցեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ: Քաղաքագետը, անդրադառնալով հարցին, թե ինչի՞ մասին կարող է վկայել այն, որ Պակիստանը արագացնում է կես միլիարդ դոլարի զենքի վաճառքը Ադրբեջանին, նշեց. «Ադրբեջանը և Պակիստանը համագործակցության սահմանափակումներ չունեն , Պակիստանը ո՛չ ՆԱՏՕ-ի անդամ է, ո՛չ Եվրախորհուրդի անդամ է, ո՛չ Եվրամիության: Պակիստանը այն երկիրն է, որը միշտ պրոադրբեջանական, պրիմիտիվ, միակողմանի քաղաքականություն է վարում միշտ: Պակիստանի հետ մենք նույնիսկ, որքան գիտեմ, դիվանագիտական հարաբերություններ չունենք, ես կասեի՝ նրանք մեզ համար ավելի շատ թշնամական երկիր են»: Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահել շփման գծում, սակայն Հայաստանը իր նույն ոճով է աշխատում. «Այսինքն՝ ռեալ չկան պատասխաններ, քանի որ մարտահրավերները շատ են: Պետք է անընդհատ պատասխանել ցանկացած հայտարարության, որը վերաբերում է Ղարաբաղին: Մենք հավատարիմ ենք մեր քաղաքականությանը՝ մեր իշխանությունները պրցեսներին հետևում են, հետևից են գնում, երբ որ իրավիճակը շատ է վատանում, նոր սկսում են պատասխանել»: Անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանը կրկի՞ն պատրաստվում է ռազմական ճանապարհով գնալ կոնֆլիկտի կարգավորման, և արդյո՞ք ապրիլյան պատերազմից հետո մենք ունենք ռազմական պատրաստվածություն, Ս. Գրիգորյանը նշեց, որ գաղտնիք չէ՝ Հայաստանը ինչ-որ քայլեր արեց, դիրքերում ուժեղացման աշխատանքներ են իրականցվում, նոր տեսակի զենքեր ձեռք բերեց Ռուսաստանից: «Բայց Ադրբեջանը նորից պատրաստվում է մեծ պատերազմի: Դա երևում է նրանից, որ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում պայմանավորվածություններին չի հետևում: Ոչինչ չի փոխվել, նրանք պատերազմի միջոցով ուզում են Ղարաբաղը վերցնել»,- նշեց Ս. Գրիգորյանը ը հավելեց. Այս մասին ես հիշեցնում եմ մեր իշխանություններին, որպեսզի այնպես չլինի, որ նրանք ասեն՝ չէինք սպասում, որ Ադրբեջանը պատերազմ կսկսի:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

newhing

newhing