Լրահոս

Ադրբեջանը «պայթեց». Հայաստանի հաջորդ քայլը

 

Երեկ Ադրբեջանը մեծ աղմուկ էր բարձրացրել ու դիմել միջազգային բոլոր ատյաններին, պահանջելով դատապարտել հայկական ուժերի գործողությունը, որի արդյունքում, ըստ ադրբեջանական կողմի, զոհվել են խաղաղ բնակիչներ:
Հայկական ուժերը դիմել են պատասխան գործողության այն բանից հետո, երբ ադրբեջանցիները լայնածավալ հրետակոծություն են սկսել, այդ թվում հարվածելով հայկական հրամանատարական կետի: Ադրբեջանը օգտվել է առիթից ու աղմուկ է բարձրացրել, փորձելով լուծել որոշակի խնդիրներ: Ի՞նչ խնդիրներ են դրանք:
Ադրբեջանը ներկայում հայտնվել է մի իրավիճակում, երբ նրա պահանջները փաստացի անտեսվում են, այդ թվում՝ պատերազմի իրավունքը: Հայաստանը կոշտացրել է իր դիրքորոշումը եւ բանակցությունը սկսելու նախապայմաններ է առաջ քաշել, այդ թվում կրակի դադարեցումն ու հետաքննության մեխանիզմենրի տեղակայումը:
Ադրբեջանն անցել է շփման գծի ողջ երկայնքով մարդասպանության քաղաքականության, որից հետո Հայաստանը սկսել է դիմել շահագրգիռ ատյաններին՝ Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու համար:
Ստեղծվել է մի իրավիճակ, երբ սպառվել է Ադրբեջանի վերջին «մեթոդը»՝ մարդասպանությունը, եւ Ադրբեջանը հայտնվել է լիակատար փակուղու մեջ՝ ոչ մի միջոց իրավիճակը չի բերում իր պահանջների դաշտ:
Երեկվա սադրանքի նպատակը հենց այդ է՝ փորձել դուրս գալ այդ իրավիճակից եւ «հակընդդեմ» պահանջներ առաջադրել հայկական կողմի հանդեպ: Սակայն սա էլ կարծես թե արդյունք չի տալիս: Մինսկի խումբը տարածել է հայտարարություն, որում կողմերին կոչ է արվում դադարեցնել ռազմական գործողությունները: Իր հերթին, անսպասելի հայտարարություն է տարածել Ռուսաստանի ԱԳՆ-ն, Ադրբեջանին մեղադրելով հայկական ազգանուններով իր քաղաքացիների հանդեպ բռնություն կիրառելու մեջ:
Սակայն ամենակարեւորը ՀՀ ԱԳՆ արձագանքն է: ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը գրառում է արել, ըստ որի՝ հետագա լարումներից եւ կորուստներից խուսափելու համար Ադրբեջանի իշխանությունները պետք է համաձայնեն կատարել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Սա երեւի թե ամենաանսպասելին է եղել Ադրբեջանի համար, որը սովոր էր հայկական դիվանագիտության որոշակի «նահանջողականությանը»: ՀՀ ԱԳՆ-ն փաստացի երկրորդել է զինված ուժերի հարվածը, ակնարկելով, որ Ադրբեջանը շարունակելու է ստանալ անհամաչափ հարվածներ, եթե չհամաձայնվի զսպման մեխանիզմների կիրառմանը: Այդպիսով, հայկական զինուժի գործողությունը ամրապնդվում է նաեւ դիվանագիտական ճակատում:
Հայաստանը լուրջ խնդիր ունի ղարաբաղյան կարգավորման գործընթացում այն առումով, որ 1990-ականներին ՀՀ իշխանությունը ստորագրել է փաստաթղթեր, որոնցով փաստացի ճանաչել է Ադրբեջանի իրավունքները: Ադրբեջանը հենց այդ հանգամանքն է դնում համանախագահների առաջ՝ «տարածքային ամբողջականությունից ու հայկական զորքի դուրսբերումից» բացի այլ իրողություններ չընդունելով: Հայկական դիվանագիտության խնդիրն այս իրավիճակը փոխելն է, որը չափազանց բարդ խնդիր է: Տիգրան Բալայանի գրառումը կարո՞ղ է նշանակել, որ ՀՀ ԱԳՆ-ն անցնում է այդ քաղաքականությանը: Ի դեպ, Հայաստանը կարող է այս իրավիճակում արդեն մեկ այլ նախապայման-պահանջ դնել՝ Ադրբեջանը պետք է հեռանա ապրիլի ռազմագործողությունների արդյունքում գրաված դիրքերից, այդպիսով վերականգնելով նախաապրիլյան ստատուս-քվոն:
Պետք է այդպես շարունակել, եւ դա միակ ճանապարհն է: Ադրբեջանի ցանկացած կրակոց պետք է աշխատի իր դեմ, ավելի խորացնելով նրա փակուղին: Հուլիսի 4-5-ի իրադարձությունները կարծես թե այդ գործընթացի սկիզբն են:Երեկ Ադրբեջանը մեծ աղմուկ էր բարձրացրել ու դիմել միջազգային բոլոր ատյաններին, պահանջելով դատապարտել հայկական ուժերի գործողությունը, որի արդյունքում, ըստ ադրբեջանական կողմի, զոհվել են խաղաղ բնակիչներ: Հայկական ուժերը դիմել են պատասխան գործողության այն բանից հետո, երբ ադրբեջանցիները լայնածավալ հրետակոծություն են սկսել, այդ թվում հարվածելով հայկական հրամանատարական կետի: Ադրբեջանը օգտվել է առիթից ու աղմուկ է բարձրացրել, փորձելով լուծել որոշակի խնդիրներ: Ի՞նչ խնդիրներ են դրանք: Ադրբեջանը ներկայում հայտնվել է մի իրավիճակում, երբ նրա պահանջները փաստացի անտեսվում են, այդ թվում՝ պատերազմի իրավունքը: Հայաստանը կոշտացրել է իր դիրքորոշումը եւ բանակցությունը սկսելու նախապայմաններ է առաջ քաշել, այդ թվում կրակի դադարեցումն ու հետաքննության մեխանիզմենրի տեղակայումը: Ադրբեջանն անցել է շփման գծի ողջ երկայնքով մարդասպանության քաղաքականության, որից հետո Հայաստանը սկսել է դիմել շահագրգիռ ատյաններին՝ Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու համար:

.Ստեղծվել է մի իրավիճակ, երբ սպառվել է Ադրբեջանի վերջին «մեթոդը»՝ մարդասպանությունը, եւ Ադրբեջանը հայտնվել է լիակատար փակուղու մեջ՝ ոչ մի միջոց իրավիճակը չի բերում իր պահանջների դաշտ: Երեկվա սադրանքի նպատակը հենց այդ է՝ փորձել դուրս գալ այդ իրավիճակից եւ «հակընդդեմ» պահանջներ առաջադրել հայկական կողմի հանդեպ: Սակայն սա էլ կարծես թե արդյունք չի տալիս: Մինսկի խումբը տարածել է հայտարարություն, որում կողմերին կոչ է արվում դադարեցնել ռազմական գործողությունները: Իր հերթին, անսպասելի հայտարարություն է տարածել Ռուսաստանի ԱԳՆ-ն, Ադրբեջանին մեղադրելով հայկական ազգանուններով իր քաղաքացիների հանդեպ բռնություն կիրառելու մեջ:

Սակայն ամենակարեւորը ՀՀ ԱԳՆ արձագանքն է: ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը գրառում է արել, ըստ որի՝ հետագա լարումներից եւ կորուստներից խուսափելու համար Ադրբեջանի իշխանությունները պետք է համաձայնեն կատարել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Սա երեւի թե ամենաանսպասելին է եղել Ադրբեջանի համար, որը սովոր էր հայկական դիվանագիտության որոշակի «նահանջողականությանը»: ՀՀ ԱԳՆ-ն փաստացի երկրորդել է զինված ուժերի հարվածը, ակնարկելով, որ Ադրբեջանը շարունակելու է ստանալ անհամաչափ հարվածներ, եթե չհամաձայնվի զսպման մեխանիզմների կիրառմանը: Այդպիսով, հայկական զինուժի գործողությունը ամրապնդվում է նաեւ դիվանագիտական ճակատում:Հայաստանը լուրջ խնդիր ունի ղարաբաղյան կարգավորման գործընթացում այն առումով, որ 1990-ականներին ՀՀ իշխանությունը ստորագրել է փաստաթղթեր, որոնցով փաստացի ճանաչել է Ադրբեջանի իրավունքները:

Ադրբեջանը հենց այդ հանգամանքն է դնում համանախագահների առաջ՝ «տարածքային ամբողջականությունից ու հայկական զորքի դուրսբերումից» բացի այլ իրողություններ չընդունելով: Հայկական դիվանագիտության խնդիրն այս իրավիճակը փոխելն է, որը չափազանց բարդ խնդիր է: Տիգրան Բալայանի գրառումը կարո՞ղ է նշանակել, որ ՀՀ ԱԳՆ-ն անցնում է այդ քաղաքականությանը: Ի դեպ, Հայաստանը կարող է այս իրավիճակում արդեն մեկ այլ նախապայման-պահանջ դնել՝ Ադրբեջանը պետք է հեռանա ապրիլի ռազմագործողությունների արդյունքում գրաված դիրքերից, այդպիսով վերականգնելով նախաապրիլյան ստատուս-քվոն:Պետք է այդպես շարունակել, եւ դա միակ ճանապարհն է: Ադրբեջանի ցանկացած կրակոց պետք է աշխատի իր դեմ, ավելի խորացնելով նրա փակուղին:

Հուլիսի 4-5-ի իրադարձությունները կարծես թե այդ գործընթացի սկիզբն են: Սա երեւի թե ամենաանսպասելին է եղել Ադրբեջանի համար, որը սովոր էր հայկական դիվանագիտության որոշակի «նահանջողականությանը»: ՀՀ ԱԳՆ-ն փաստացի երկրորդել է զինված ուժերի հարվածը, ակնարկելով, որ Ադրբեջանը շարունակելու է ստանալ անհամաչափ հարվածներ, եթե չհամաձայնվի զսպման մեխանիզմների կիրառմանը: Այդպիսով, հայկական զինուժի գործողությունը ամրապնդվում է նաեւ դիվանագիտական ճակատում: Հայաստանը լուրջ խնդիր ունի ղարաբաղյան կարգավորման գործընթացում այն առումով, որ 1990-ականներին ՀՀ իշխանությունը ստորագրել է փաստաթղթեր, որոնցով փաստացի ճանաչել է Ադրբեջանի իրավունքները:

Ադրբեջանը հենց այդ հանգամանքն է դնում համանախագահների առաջ՝ «տարածքային ամբողջականությունից ու հայկական զորքի դուրսբերումից» բացի այլ իրողություններ չընդունելով: Հայկական դիվանագիտության խնդիրն այս իրավիճակը փոխելն է, որը չափազանց բարդ խնդիր է: Տիգրան Բալայանի գրառումը կարո՞ղ է նշանակել, որ ՀՀ ԱԳՆ-ն անցնում է այդ քաղաքականությանը: Ի դեպ, Հայաստանը կարող է այս իրավիճակում արդեն մեկ այլ նախապայման-պահանջ դնել՝ Ադրբեջանը պետք է հեռանա ապրիլի ռազմագործողությունների արդյունքում գրաված դիրքերից, այդպիսով վերականգնելով նախաապրիլյան ստատուս-քվոն: Պետք է այդպես շարունակել, եւ դա միակ ճանապարհն է: Ադրբեջանի ցանկացած կրակոց պետք է աշխատի իր դեմ, ավելի խորացնելով նրա փակուղին: Հուլիսի 4-5-ի իրադարձությունները կարծես թե այդ գործընթացի սկիզբն են:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing